00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ռուս մոդելը, և ո՞վ է «մեղավոր»

© Photo : Social media of Irina ZakharovaԻրինա Զախարովա
Իրինա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2024
Իրինա Զախարովա
Բաժանորդագրվել
«Միսս տիեզերք» մրցույթում առաջին անգամ ՀՀ–ն կներկայացնի ռուս գեղեցկուհի։ Այս փաստը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերի հայկական տիրույթում։ Հասկանալու համար, թե ինչպես է այդպես ստացվել, Sputnik Արմենիան զրուցել է «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրենի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը, և այսօր մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին, անկախ տարիքից, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մարդ, որը պատրաստ է վճարել մասնակցության համար ամենաբարձր գինը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը։
Նշենք, որ «Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլյա Պավլիկովան:
Առաջին հայացքից թվում է, թե մրցույթը օրենքների խախտմամբ է կայացել, սակայն, ըստ Գոհար Հարությունյանի, վերջին երկու տարում «Միսս տիեզերք» մրցույթի կազմկոմիտեն փոխվել է, որի հետևանքով էլ քաոս է ստեղծվել։
Նախկինում «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն անցկացվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, այնուհետև Endeavor’s IMG–ն գնել էր մրցույթի կազմակերպման իրավունքը, որը 2 տարի առաջ վաճառել է Thailand’s JKN–ին։
«Այն ժամանակ կային խիստ դրված օրենքներ, որոնց ես հետևում էի։ Անգամ սփյուռքից իրավունք չունեին մասնակցել «Միսս տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին, եթե իրենք չէին բնակվում Հայաստանում։ Անպայման պետք է ունենային հայկական անձնագիր, պետք է լինեին մինչև 28 տարեկան, չամուսնացած։ Այժմ մրցույթին կարող են մասնակցել բոլորը` անկախ տարիքից, ամուսնացած լինել–չլինելուց, երեխա ունենալ–չունենալուց։ Բացի այդ, մրցույթի ազգային տնօրենը ևս կարող է լինել ցանկացած մեկը, ով կարող է մասնակցության համար վճարել ամենաշատ գումարը։ Նախկինում ազգային տնօրենի համար էլ կային հստակ ստանդարտներ։ Խիստ հետևում էին, թե նա ինչ կապ ունի մրցույթների հետ, արդյոք սրտացավ վերաբերմունք ունի՞ մրցույթի մասնակիցներին, կազմակերպմանը և այլն։ Հիմա գումարը տուր, դարձիր ազգային տնօրեն»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` հենց դա է եղել պատճառը, որ ինքը նախորդ և այս տարի մրցույթը չի կազմակերպել Հայաստանում։
Այս տարի Հարությունյանը հույս է ունեցել, որ հայաստանյան այլ կազմակերպություններ, որոնք գեղեցկության մրցույթներ են անցկացրել և պարբերաբար թեժ մրցակցել իր հետ, կօգտվեն այդ հնարավորությունից և մրցույթին կկարողանան մասնակցել հայ աղջիկները, սակայն դա տեղի չի ունեցել։
«Կարծում էի` այն կինը, որը դարձել է ազգային տնօրեն (Յուլյա Պավլիկովան. խմբ) կգա Հայաստան, այստեղ մրցույթը կկազմակերպի։ Այնինչ մրցույթն անցկացվել է Մոսկվայում , որին մասնակցել են մի քանի աղջիկներ, նրանց թվում եղել են ռուսաստանաբնակ հայուհիներ, բայց մրցույթում հաղթել է ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: Չգիտեմ` նա ինչպես է մեր երկիրը ներկայացնելու, ինչ խնդիրներ է բարձրաձայնելու, քանի որ մեր աղջիկները նախկինում բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնել, խոսել Արցախի, կանանց իրավունքների մասին։ Իհարկե, մենք բարձր տեղ չենք գրավել, բայց մեր ձայնը լսելի է եղել այնտեղ», – ասաց նա։
Հարությունյանը կարծում է, որ մրցույթում հայկական ոչինչ չի լինելու, և ավելի լավ կլիներ, եթե Հայաստանն ընդհանրապես չմասնակցեր։
Հարցին, թե հնարավո՞ր է` հաջորդ տարի կրկին իր ձեռքը վերցնի մրցույթի անցկացման իրավունքը, Գոհար Հարությունյանը պատասխանեց` այս իրավիճակում, երբ չեն պահվում մասնակից երկրների ավանդույթները, ինքը չի պատրաստվում մրցույթ կազմակերպել և հայ աղջիկներին ուղարկել այնտեղ։
Միաժամանակ «Միսս տիեզերք Արմենիա»-ի ադմինիստրացիայից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Իրինա Զախարովան ապրում է Երևանում, որտեղ հիմնել է իրավաբանական ընկերություն։ Նա հայերեն է սովորում և մրցույթի եզրափակիչ փուլում հայերենով քնարական երգ է կատարել։
«Ինձ համար պատիվ է «Միսս տիեզերք» համաշխարհային գեղեցկության մրցույթի եզրափակիչում ներկայացնել իմ սիրելի Հայաստանը` իր հարուստ պատմությամբ, ազգային կոլորիտով, ավանդույթներով, բարյացակամ մարդկանցով»,- ասել է գեղեցկուհին։
Իրինան նախատեսում է Հայաստանում մասնակցել մի շարք բարեգործական միջոցառումների, որոնք ուղղված են երիտասարդական նախաձեռնությունների աջակցմանն ու զարգացմանը։
«Միսս ԱՄՆ-2024» տիտղոսը նվաճել է բանակի սպա և մաթեմատիկոս Ալմա Կուպերը
Լրահոս
0