00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

19 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է. մեղադրյալը զինծառայողի ծառայակիցն է

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2024
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Սպանվածի ծառայակցին վերջնական մեղադրանք է ներկայացվել սպանության հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանությունը, որը կատարվել է ավելի քան 19 տարի առաջ, բացահայտվել է, մեղադրյալ է ճանաչվել նրա ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել 2005թ. ապրիլի 11-ին։ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանը ճակատի միջհոնքային շրջանում հրազենային երկու վնասվածքով տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ նա մահացել է:
Նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական հետապնդում էր հարուցվել տուժողի ծառայակից՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վ.Ա.-ի նկատմամբ, սակայն նույն թվականի սեպտեմբերի 5-ին մեղքը հիմնավորող բավարար փաստեր ձեռք չբերվելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, վարույթը` կասեցվել։
2023 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը որոշել է վերացնել Վ.Ա․-ին առաջադրված մեղադրանքի ծավալի մասը վերացնելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը։
«Հիմնավորվել է, որ ժամկետային զինծառայող Վ․Ա․-ն, տեղեկացված լինելով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի և ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժանմունքի աշխատակցի ազգակցական կապի մասին, անհիմն ենթադրել է, որ Ն․Ի․-ն իր ազգականի միջոցով տվյալներ է տրամադրում իրավապահ մարմիններին և մեղադրել է վերջինիս ՌՈ-ին ինֆորմացիա հայտնելու մեջ»,– ասված է հաղորդագրությունում:
Ինչից հետո էլ Վ․ Ա․-ն իր անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից, «ինքնահաստատման» պահանջից դրդված, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով կարճ կրակահերթ է արձակել Իսախանյանի ուղղությամբ ու սպանել նրան։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ․Ա․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետին (խուլիգանական դրդումներով սպանություն)։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ վարույթի նյութերը դատարան ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը, նրան կալանավորել են
Սպանված զինվորի մայրը՝ Գյուլվարդ Աղաջանյանը, դեռևս 2018 թվականի դեկտեմբերին նամակ էր գրել վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով աջակցել որդուն սպանողներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Նա բողոքել էր, որ քննիչներն ու դատախազները տարիներ շարունակ ծաղրել են իրեն՝ ստեղծելով տարբեր բյուրոկրատական խոչընդոտներ։ Իսկ հարցազրույցներից մեկում Աղաջանյանը պատմել է, որ հանցագործության հետ կապ ունեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատները:
Լրահոս
0