https://arm.sputniknews.ru/20240904/kurski-aek-um-iravitshakn-aveli-vtangavvor-e-qan-zapvorvozhiei-atvomakajanum-tnoren-80245732.html
Կուրսկի ԱԷԿ-ում իրավիճակն ավելի վտանգավոր է, քան Զապորոժիեի ատոմակայանում. տնօրեն
Կուրսկի ԱԷԿ-ում իրավիճակն ավելի վտանգավոր է, քան Զապորոժիեի ատոմակայանում. տնօրեն
Sputnik Արմենիա
Կուրսկի ԱԷԿ-ը ավելի քիչ է պաշտպանված է այնպիսի ազդեցություններից, ինչպիսիք են ռազմական գործողությունները, անօդաչու թռչող սարքերի ժամանումը և գնդակոծումը: 04.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-04T18:52+0400
2024-09-04T18:52+0400
2024-09-04T18:53+0400
ռուսաստան
կուրսկ
ատոմակայան
զապորոժիե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79233141_0:0:3144:1768_1920x0_80_0_0_d54b593a24f5411c6af4efc2957e725c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կուրսկի ատոմակայանում իրավիճակն ավելի վտանգավոր է արտաքին ազդեցությունների առումով, քան Զապորոժիեի ԱԷԿ-ում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի ատոմակայանի տնօրեն Յուրի Չերնիչուկը։Այսօր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է ատոմակայան, որից հետո ՄԱԳԱՏԷ-ն նոր զեկույց է հրապարակել ուկրաինական հակամարտության ֆոնին ատոմային անվտանգության պահպանման գործում իր գործադրած ջանքերի մասին:«Կուրսկի ԱԷԿ-ում մի փոքր այլ նախագիծ է, և այն պակաս պաշտպանված է այնպիսի արտաքին ազդեցություններից, ինչպիսիք են ռազմական գործողությունները, հրետակոծությունները, անօդաչու սարքերը ։ Եվ քանի որ դա գործող օբյեկտ է, արտաքին ազդեցությունների առումով ավելի վտանգավոր վիճակում է գտնվում, քան հիմա մեր կայանը»,-ասել է Չերնիչուկը։Միջուկային ահաբեկչություն. Ռոգոզինը` Զապորոժիեի ԱԷԿ–ին Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի մասինՀիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը
կուրսկ
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79233141_0:0:2732:2048_1920x0_80_0_0_168fd81a7f91733957472e853e03a27e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կուրսկ, ատոմակայան, զապորոժիե
ռուսաստան, կուրսկ, ատոմակայան, զապորոժիե
Կուրսկի ԱԷԿ-ում իրավիճակն ավելի վտանգավոր է, քան Զապորոժիեի ատոմակայանում. տնօրեն
18:52 04.09.2024 (Թարմացված է: 18:53 04.09.2024) Կուրսկի ԱԷԿ-ը ավելի քիչ է պաշտպանված է այնպիսի ազդեցություններից, ինչպիսիք են ռազմական գործողությունները, անօդաչու թռչող սարքերի ժամանումը և գնդակոծումը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կուրսկի ատոմակայանում իրավիճակն ավելի վտանգավոր է արտաքին ազդեցությունների առումով, քան Զապորոժիեի ԱԷԿ-ում: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի ատոմակայանի տնօրեն Յուրի Չերնիչուկը։
Այսօր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է ատոմակայան, որից հետո ՄԱԳԱՏԷ-ն նոր զեկույց է հրապարակել ուկրաինական հակամարտության ֆոնին ատոմային անվտանգության պահպանման գործում իր գործադրած ջանքերի մասին:
«Կուրսկի ԱԷԿ-ում մի փոքր այլ նախագիծ է, և այն պակաս պաշտպանված է այնպիսի արտաքին ազդեցություններից, ինչպիսիք են ռազմական գործողությունները, հրետակոծությունները, անօդաչու սարքերը ։ Եվ քանի որ դա գործող օբյեկտ է, արտաքին ազդեցությունների առումով ավելի վտանգավոր վիճակում է գտնվում, քան հիմա մեր կայանը»,-ասել է Չերնիչուկը։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։