https://arm.sputniknews.ru/20240904/qnnarkvum-e-depi-nakhijevan-tshanaparhi-verahskvoghutjuny-masnavvorin-handznelu-harcy-hh-agn-80229940.html
Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ
Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։ 04.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-04T13:03+0400
2024-09-04T13:03+0400
2024-09-04T13:13+0400
ճանապարհ
ադրբեջան
նախիջևան
հայաստան
սյունիք
մնացական սաֆարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/60000047_0:0:1600:901_1920x0_80_0_0_e0574c8be35fa37cd68ea09c04072f96.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հաձնելու մասով նոր մանրամասներ չկան։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։«Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն»,– ասաց նա։Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային չէին մեկնաբանել , թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը:Ավելի վաղ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպման ժամանակ քննարկել են հետագա հաղորդակցությունների վերահսկողությունը անվտանգության հարցերով միջազգային մասնավոր ընկերության փոխանցելու հնարավորությունը:Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար` առանց «մեր տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու և կասկածի տակ դնելու»:
ադրբեջան
նախիջևան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/60000047_159:0:1582:1067_1920x0_80_0_0_afa9950adc05539a1c21dc303ea60a25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, ադրբեջան, նախիջևան, հայաստան, սյունիք, մնացական սաֆարյան
ճանապարհ, ադրբեջան, նախիջևան, հայաստան, սյունիք, մնացական սաֆարյան
Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ
13:03 04.09.2024 (Թարմացված է: 13:13 04.09.2024) Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հաձնելու մասով նոր մանրամասներ չկան։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն»,– ասաց նա։
Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։
«Խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց դետալները դեռ չկան։ «Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ–ից
Sputnik Արմենիային չէին մեկնաբանել , թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը:
Ավելի վաղ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպման ժամանակ քննարկել են հետագա հաղորդակցությունների վերահսկողությունը անվտանգության հարցերով միջազգային մասնավոր ընկերության փոխանցելու հնարավորությունը:
Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ
Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար` առանց «մեր տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու և կասկածի տակ դնելու»: