00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ․ Փաշինյան

© Sputnik / Aram Nersesyan Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2024
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներն այս հարցը լիովին լուծում են։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Պաշտոնական Երևանը տեսնում է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ հղում է արվում 1991թ․ «Պետական անկախության մասին» ակտիվ, իր հերթին այդ ակտում հղում է արվում 1918 թ. մայիսի 28–ի Ադրբեջանի Անկախության հռչակագրին։
«Ակտում նշված է նաև, որ այսօրվա Ադրբեջանը 1918–20 թթ. Ադրբեջանի իրավահաջորդն է։ Իսկ 1918–20 թթ. Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային և Արևելյան Անդրկովկասը, և 1919 թվականի Անտանտի ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել ներկայիս Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի նկատմամբ՝ ամբողջությամբ, բացի այդ` Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ»,– ընդգծեց նա։
Նա այդպես արձագանքեց ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե ՀՀ Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանը համաձայն չէ դրա հետ։ Մինչդեռ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։
«Ադրբեջանի թղթերում կա ձևակերպում, որ տարածքը 108 հազար քառակուսի կմ է, և Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո կդառնա 141 հազար քառակուսի կմ։ Սա նշանակում է, որ այսօրվա Ադրբեջանն այս տրամաբանությամբ ևս 45-46 հազար քառակուսի կիլոմետրի նկատմամբ տարածքային հավակնություն ունի։Դա մեզ չի՞ անհանգստացնում, իհարկե անհանգստացնում է։ Մենք այդ պրոբլեմին ո՞նց ենք արձագանքում։ Ասու՞մ ենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում հայկական կողմն ասում է՝ կա խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդված, որը ստորագրելու պարագայում այդ հարցը կարգավորվում է այն արձանագրումով, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությունը՝ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար։
Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ թեկուզ սահմանին, բայց չի բացառում այլ ձևաչափերը
Շեշտեց՝ մնացած ամեն ինչը պատմություն է, պետք չէ մտածել այն ջնջելու մասին, այլ պետք է մտածել նոր պատմություն ստեղծելու մասին։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է:
Հայաստանի Սահմանադրության նախաբանում ասվում է, որ այն հիմնված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա:
Լրահոս
0