https://arm.sputniknews.ru/20240829/hrazdan-marzahamaliry-masnavvorecvec-taratsqum-juventus-futbvolajin-akademia-khimnen-79950852.html
«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնեն
«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնեն
Sputnik Արմենիա
Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։ 29.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-29T11:20+0400
2024-08-29T11:20+0400
2024-08-29T14:11+0400
հհ կառավարություն
որոշում
«հրազդան» մարզահամալիր
յուվենտուս
ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը
ակումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/2297/06/22970657_0:0:1600:901_1920x0_80_0_0_e760dd6549ef73e3360a1d8b0f10cbd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ ներկայացրած ծրագրին և որոշեց «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցնել։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 29–ի նիստի ժամանակ։Անշարժ գույքը տրամադրվեց անհատույց օգտագործման իրավունքով։ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է 3 մլրդ 036 լն 932.7 հազար դրամ։Այս գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:Աշխարհի թոփ-500 ֆուտբոլային ակումբներից չորսը Հայաստանից ենԱյս տարածքում նախատեսվում է հիմնել «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա։ Անհատույց օգտագործման իրավունքով Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող տարածքը կտրամադրվի 25 տարի ժամկետով և շահագործման կհանձնվի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ–ին (գտնվելու վայրը՝ Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի փող., 34 շ.):Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։ՀՀ կառավարության առաջարկությամբ Երևանի քաղաքապետը կաջակցի ՍՊԸ–ի կողմից իրականացվելիք շինարարական աշխատանքների գործընթացում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2297/06/22970657_26:0:1450:1068_1920x0_80_0_0_fe441b4eeb03ca0fdbc73ca90687a6fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, որոշում, «հրազդան» մարզահամալիր, յուվենտուս, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը, ակումբ
հհ կառավարություն, որոշում, «հրազդան» մարզահամալիր, յուվենտուս, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը, ակումբ
«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնեն
11:20 29.08.2024 (Թարմացված է: 14:11 29.08.2024) Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ ներկայացրած ծրագրին և որոշեց «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցնել։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 29–ի նիստի ժամանակ։
Անշարժ գույքը տրամադրվեց անհատույց օգտագործման իրավունքով։
«ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող 4949,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք, շինություններն ու 444,5 գծամետր պարիսպը և 6664 քառ.մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը հետ կվերցվի ՀՀ ԿԳՄՍՆ «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ–ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ–ից»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է 3 մլրդ 036 լն 932.7 հազար դրամ։
Այս գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Այս տարածքում նախատեսվում է հիմնել «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա։ Անհատույց օգտագործման իրավունքով Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող տարածքը կտրամադրվի 25 տարի ժամկետով և շահագործման կհանձնվի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ–ին (գտնվելու վայրը՝ Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի փող., 34 շ.):
Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։
ՀՀ կառավարության առաջարկությամբ Երևանի քաղաքապետը կաջակցի ՍՊԸ–ի կողմից իրականացվելիք շինարարական աշխատանքների գործընթացում: