https://arm.sputniknews.ru/20240820/masky-hajtararel-e-vor-patrast-e-ashkhatel-amn-karavarutjunum-79654289.html
Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում
Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթելու դեպքում Մասկին պաշտոն կառաջարկի իր վարչակազմում։ 20.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-20T11:12+0400
2024-08-20T11:12+0400
2024-08-20T11:47+0400
իլոն մասկ
պաշտոն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72977611_0:84:1600:984_1920x0_80_0_0_44f43aa038228f0e20033da5a2bc2133.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում։Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթելու դեպքում Մասկին իր վարչակազմում պաշտոն կառաջարկի, հնարավոր է՝ խորհրդատուի:«Ես պատրաստ եմ ծառայելու», — գրել է Մասկը X սոցցանցի իր էջում:Գործարարը նաև մի լուսանկար է հրապարակել, որում նա կանգնած է «Կառավարության արդյունավետության դեպարտամենտ» մակագրությամբ ամբիոնի հետևում։Այս մտացածին գերատեսչության հապավումն անգլերենով հնչում է «DOGE», որը ժպտացող շան պատկերով հայտնի ինտերնետային մեմին կատարվող հղում է:Ավելի վաղ Մասկը X սոցիալական ցանցի «Spaces» հարթակում հարցազրույց էր անցկացրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ հուլիսին նույն սոցցանցի իր էջում աջակցություն է հայտնել Թրամփին նախագահական մրցավազքում:ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն Դոնալդ Թրամփն է։ Դեմոկրատական կուսակցությունից մրցապայքարին կմասնակցի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը, եթե նրա թեկնածությունը պաշտոնական հաստատում ստանա կուսակցության՝ Չիկագոյում կայանալիք համաժողովում:Մասկը հայտարարել է` Կադիրովին «Tesla Cybertruck» չի նվիրել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72977611_89:0:1512:1067_1920x0_80_0_0_743c83326ad2f8205f1bd6c2398924c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլոն մասկ, պաշտոն, ամն
Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում
11:12 20.08.2024 (Թարմացված է: 11:47 20.08.2024) Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթելու դեպքում Մասկին պաշտոն կառաջարկի իր վարչակազմում։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթելու դեպքում Մասկին իր վարչակազմում պաշտոն կառաջարկի, հնարավոր է՝ խորհրդատուի:
«Ես պատրաստ եմ ծառայելու», — գրել է Մասկը X սոցցանցի իր էջում:
Գործարարը նաև մի լուսանկար է հրապարակել, որում նա կանգնած է «Կառավարության արդյունավետության դեպարտամենտ» մակագրությամբ ամբիոնի հետևում։
Այս մտացածին գերատեսչության հապավումն անգլերենով հնչում է «DOGE», որը ժպտացող շան պատկերով հայտնի ինտերնետային մեմին կատարվող հղում է:
Ավելի վաղ Մասկը X սոցիալական ցանցի «Spaces» հարթակում հարցազրույց էր անցկացրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ հուլիսին նույն սոցցանցի իր էջում աջակցություն է հայտնել Թրամփին նախագահական մրցավազքում:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն Դոնալդ Թրամփն է։ Դեմոկրատական կուսակցությունից մրցապայքարին կմասնակցի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը, եթե նրա թեկնածությունը պաշտոնական հաստատում ստանա կուսակցության՝ Չիկագոյում կայանալիք համաժողովում: