https://arm.sputniknews.ru/20240815/irany-chi-hrazharvel-israjeli-vra-hardzakumic-cankacats-pahi-spasum-enq-dran-spitak-tun-79502747.html
Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից, ցանկացած պահի սպասում ենք դրան․ Սպիտակ տուն
Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից, ցանկացած պահի սպասում ենք դրան․ Սպիտակ տուն
Sputnik Արմենիա
Վաշինգտոնում կարծում են, որ հնարավոր հարձակմանը կարող են ներգրավվել շիական «Հզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը: 15.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-15T17:14+0400
2024-08-15T17:14+0400
2024-08-15T17:21+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
սպիտակ տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/146/69/1466930_0:0:1000:563_1920x0_80_0_0_f0c1a017af8b72b3a6153e5c5f26589d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան վարչակազմը նախկինի պես կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Կիրբին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Կիրբիի խոսքով՝ հնարավոր հարձակմանը կարող են ներգրավվել շիական «Հզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը:«Այդ պատճառով մենք կարծում ենք, որ նրանք պատրաստվում են ինչ-որ բան անել, եւ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, գրեթե ցանկացած պահի», - հավելել է պաշտոնյան:Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի:Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին. Մեհդի Սոբհանի-----
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
սպիտակ տուն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/146/69/1466930_0:0:868:651_1920x0_80_0_0_f5f9f84d6f4820c84e4dc1c566a5d332.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, սպիտակ տուն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, սպիտակ տուն
Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից, ցանկացած պահի սպասում ենք դրան․ Սպիտակ տուն
17:14 15.08.2024 (Թարմացված է: 17:21 15.08.2024) Վաշինգտոնում կարծում են, որ հնարավոր հարձակմանը կարող են ներգրավվել շիական «Հզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան վարչակազմը նախկինի պես կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Կիրբին։ Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մեր ունեցած տեղեկությունները խոսում են այն մասին, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա որոշակի տեսակի հարձակում նախաձեռնելու սպառնալիքից», - հայտնել է նա CNN հեռուստաալիքի եթերում:
Կիրբիի խոսքով՝ հնարավոր հարձակմանը կարող են ներգրավվել շիական «Հզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը:
«Այդ պատճառով մենք կարծում ենք, որ նրանք պատրաստվում են ինչ-որ բան անել, եւ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, գրեթե ցանկացած պահի», - հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք` հուլիսի վերջին
Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։
Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի: