00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռացավ Սարգսյանից, միացավ Ծառուկյանին, երկար մնաց Փաշինյանի մոտ․ ՌԴ–ում նոր դեսպանի մասին

© Sputnik / Aram NersesyanԳուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2024
Գուրգեն Արսենյան
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր դեսպանը տարբեր ճամբարներում հայտնված հայտնի քաղաքական գործիչ է։ Պատգամավոր է եղել ընդհանուր առմամբ 19 տարի։ Ժամանակին նույնիսկ զբաղեցրել Է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանը երկար ժամանակ զբաղեցրել է պատգամավորական աթոռը և հասցրել է մի քանի խմբակցություն փոխել։ Նա դիվանագիտական ծառայության է գնում տառացիորեն խորհրդարանից, քանի որ պատգամավորական լիազորությունները դադարեցվել են միայն երկու օր առաջ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանում նոր դեսպանի կենսագրության հիմնական դրվագները:
Արսենյանը ծնվել է 1959թ. նոյեմբերի 22-ին Երևանում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) մասնագիտությամբ տնտեսագետ է: 1980-1981թթ.աշխատել է Մոլդովայի Ռիբնիցա քաղաքի ցեմենտի-շիֆերի կոմբինատում որպես տնտեսագետ: 1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում (ք. Ուսուրիյսկ, Հեռավորարևելյան ռազմական օկրուգ): 1983-1986թթ. եղել է Մասիսի շրջանի «Հայէլեկտրոմեքմատ» միավորման ավագ տնտեսագետը: 1992-1995թթ. աշխատել է Մոսկվայում, 1997-1999թթ. եղել է «Արսօյլ» ընկերության և «Հայագրոբանկի» խորհուրդների նախագահը, 1999-2001թթ.՝ Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահը:
1990 - 1994թթ. եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, 1991-1992թթ.՝ ՀՀԿ քաղխորհրդի անդամ: Հարցազրույցներից մեկում նա նույնիսկ հայտարարել է, որ ՀՀԿ-ի հիմնադիր անդամներից է։ 2002թ. հիմնադրել է Միավորված աշխատանքային կուսակցությունը: 2000թ. մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և աշխատել որպես անկախ խորհրդարանական:
2001-2003թթ. եղել Է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2003 թվականին կրկին պատգամավոր է դարձել (մինչև 2007 թվականը), բայց արդեն համամասնական ընտրակարգով իր` Միավորված աշխատանքային կուսակցությունից, գլխավորել է խմբակցությունը։ Եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ:
Հինգ տարի անց Արսենյանը կրկին հայտնվել է խորհրդարանում, բայց արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում (գործարար Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը. խմբ.):
Վերջին շրջանում նրան` որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցչի, հաճախ հիշեցնում են այդ ընթացքում արված նրա արտահայտությունները: Մասնավորապես նա հայտարարում էր, որ Հայաստանի առաջին 3 նախագահներն իրենց դերակատարությունն են ունեցել հայկական պետականության վերականգնման և պետականաշինության գործում (հիմա Փաշինյանի կուսակցությունը հակառակն է հայտարարում. խմբ.)։ Նա այդ ժամանակ խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ Ազգային ժողովում հանդես է գալիս հարուստների անունից։
«Թավշյա հեղափոխության» ֆոնին Արսենյանը կտրուկ փոխեց քաղաքական նախասիրությունները և խորհրդարանում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: Արդեն որպես ՔՊ-ական պատգամավոր՝ նա սկսեց նախկին կուսակիցներին դիմել «ով եք դուք» ոճով և նրանց անվանել «ձախողված քաղաքականության» ներկայացուցիչներ, որոնց չի հաջողվի երկիրը վերադարձնել նախկին ռելսերին։

«Ես խոսում եմ Ավգյան ախոռների մասին։ Մինչև հիմա մաքրում ենք, հլը չենք կարողանում հասկանալ, թե էլ ինչքան բան պիտի անենք, առավոտից իրիկուն զբաղված ենք դրանով», - 2023 թվականին ԱԺ նիստերից մեկի ժամանակ ասաց Արսենյանը։

Նա պարգևատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով (1998թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձրագույն` «Համագործակցություն» շքանշանով (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ.) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.) մեդալներով: Ամուսնալուծված է, ունի երկու զավակ:
Լրահոս
0