Դրոշը փոխանցված է, շոուն` ավարտված. Փարիզում հրաժեշտ են տվել օլիմպիական խաղերին
Դրոշը փոխանցված է, շոուն` ավարտված. Փարիզում հրաժեշտ են տվել օլիմպիական խաղերին
Sputnik Արմենիա
Սպորտային գլխավոր իրադարձությունն ավարտված է։ Օգոստոսի 11–ին Փարիզի Ստադ դե Ֆրանս մարզադաշտում տեղի է ունեցել 33-րդ օլիմպիական խաղերի փակման արարողությունը։ 12.08.2024, Sputnik Արմենիա
Սպորտային գլխավոր իրադարձությունն ավարտված է։ Օգոստոսի 11–ին Փարիզի Ստադ դե Ֆրանս մարզադաշտում տեղի է ունեցել 33-րդ օլիմպիական խաղերի փակման արարողությունը։Պատրաստվելու եմ մյուս խաղերին. Վարազդատ Լալայանը` օլիմպիական առաջին մեդալի մասինՕլիմպիական կրակը մարել է 22-ամյա ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանը։ Ի դեպ, նա այս խաղերին նվաճել 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ։Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը:Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 33-րդ օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է 4 մեդալ` 3 արծաթ և 1 բրոնզե։Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Սպորտային գլխավոր իրադարձությունն ավարտված է։ Օգոստոսի 11–ին Փարիզի Ստադ դե Ֆրանս մարզադաշտում տեղի է ունեցել 33-րդ օլիմպիական խաղերի փակման արարողությունը։
Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշակակիր, 33-րդ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսյանյանը Փարիզի օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օլիմպիական դրոշը վերադարձրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որն էլ այն հանձնում է Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը ստադիոնում է հայտնվում երկնքից։ Նա ընդունում է դրոշը, որպեսզի իր հայտնի ֆիլմի հերոսի նման («Առաքելությունն անիրագործելի է») անվնաս հասցնի այն ԱՄՆ։