https://arm.sputniknews.ru/20240811/pariz-2024-tsanrvord-varazdat-lalajany-olimpiakan-khagheri-artsate-medalakir-79342419.html
Փարիզ-2024. ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Փարիզ-2024. ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Sputnik Արմենիա
Երկամարտի արդյունքներով նա բարձրացրեց 467 կգ։ 11.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-11T00:32+0400
2024-08-11T00:32+0400
2024-08-11T01:40+0400
վարազդատ լալայան
ծանրամարտ
օլիմպիական խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0a/79342968_0:21:1440:831_1920x0_80_0_0_f567788ae5548657e110aa0408de8706.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե մեդալ:Երկամարտի արդյունքներով նա բարձրացրեց 467 կգ։Հրում վարժությունը Վարազդատ Լալայանը մեկնարկեց 247 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար ավելացրեց 5 կգ ու հաջողությամբ հրեց 252 կգ-ը, երրորդ՝ 256 կգ-ոց մոտեցումը ձախողեց։Նշենք, որ Լալայանը ՕԽ-ում Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկն էր:Հիշեցնենք, որ Վարազդատ Լալայանը օլիմպիական ուղեգիր է վաստակել Թայլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի գավաթի խաղարկության ժամանակ։Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 470 կգ-ով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0a/79342968_110:0:1389:959_1920x0_80_0_0_aca2092913efca455f17855ecdc72d6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարազդատ լալայան, ծանրամարտ, օլիմպիական խաղեր
վարազդատ լալայան, ծանրամարտ, օլիմպիական խաղեր
Փարիզ-2024. ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
00:32 11.08.2024 (Թարմացված է: 01:40 11.08.2024) Երկամարտի արդյունքներով նա բարձրացրեց 467 կգ։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե մեդալ:
Երկամարտի արդյունքներով նա բարձրացրեց 467 կգ։
Պոկում վարժությունում նա առաջին մոտեցմամբ հաղթահարեց 210 կգ։ Երկրորդ մոտեցման համար Կարապետյանը պատվիրեց 215 կգ, որն ավելի հեշտությամբ բարձրացրեց ։ Երրորդի ժամանակ պատվիրեց 218 կգ, բայց այն չկարողացավ բարձրացնել՝ այս վարժությունում իրենից առաջ թողնելով Բահրեյնը ներկայացնող մեր հայրենակից Գոռ Մինասյանին ու Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեին։
Հրում վարժությունը Վարազդատ Լալայանը մեկնարկեց 247 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար ավելացրեց 5 կգ ու հաջողությամբ հրեց 252 կգ-ը, երրորդ՝ 256 կգ-ոց մոտեցումը ձախողեց։
Նշենք, որ Լալայանը ՕԽ-ում Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկն էր:
Հիշեցնենք, որ Վարազդատ Լալայանը օլիմպիական ուղեգիր է վաստակել Թայլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի գավաթի խաղարկության ժամանակ։
Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 470 կգ-ով: