00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Հովիկ Աղազարյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
13:47
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին կարող է հետաքրքրել BRICS Bridge հարթակը. փորձագետը՝ երկրի հեռանկարների մասին

© МИД РФ / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2024
Բաժանորդագրվել
Հարթակն ուղղված է ֆինանսական գործարքների արագության և մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև պատժամիջոցների դաշտից դուրս կայուն հաշվարկների ապահովմանը:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Հայաստանին կարող է հետաքրքրել BRICS Bridge հարթակին միանալու առաջարկը, քանի որ միավորման մեջ, բացի Ռուսաստանից, ընդգրկված են մի շարք հեղինակավոր երկրներ (Չինաստան, Հնդկաստան, ՀԱՀ, Բրազիլիա, ԱՄԷ): Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասաց Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալասարանի դոցենտ Իլյաս Զարիպովը։
Ավելի վաղ բրազիլացի պրոֆեսոր, ԲՐԻԿՍ կենտրոնի նախագահ Վիսենտե Բարիենտոսը Երևանում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը կարող է միանալ BRICS Bridge հարթակին, որը նախատեսված է ԲՐԻԿՍ երկրների միջև անդրսահմանային վճարումների համար:
Զարիպովը կարծում է, որ Հայաստանին համակարգ հրավիրելը նախևառաջ քաղաքական բնույթ է կրում:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանը հեռանում է տարբեր ինտեգրացիոն միավորումներից (ԱՊՀ, ՀԱՊԿ - խմբ.): ԲՐԻԿՍ-ի նման խոշոր, հեղինակավոր միության հրավերը, հավանաբար կհետաքրքրի Հայաստանին, քանի որ Ռուսաստանից բացի դրա մեջ են մտնում Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ը, Բրազիլիան, ԱՄԷ-ն»,-ասել է Զարիպովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար լուրջ հեռանկար է բացվում. նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցել ԲՐԻԿՍ-ին՝ հետագայում միավորմանն անդամակցելու հեռանկարով: Ի վերջո, ԲՐԻԿՍ-ը ոչ ֆորմալ միավորում է, և որոշ երկրներ կարող են դրա մասնակից չլինել, բայց միանալ Զարգացման նոր բանկին:
Զարիպովը նշեց, որ այս քայլով Ռուսաստանը փորձում է Հայաստանն իր ուղեծրում պահել, քանի որ այն բավական կարևոր երկիր է թե՛ աշխարհագրական առումով, թե՛ ժողովուրդների մերձեցման տեսանկյունից: Նա դա գնահատում է որպես իմիջային քայլ, որը հետագայում թույլ կտա բարելավել երկու երկրների հարաբերությունները։
Միևնույն ժամանակ Զարիպովը նշեց, որ BRICS Bridge հարթակը սկսել է մշակվել առաջին պատժամիջոցներից հետո, երբ պարզ դարձավ, որ պատժամիջոցներն առաջին հերթին հարվածելու են հաշվարկներին: Ուստի որոշվեց ստեղծել հարթակ, որը կօգնի օգտվել թվային, ֆինանսական ակտիվներից։
Հայաստանը կարող է կարևոր օղակ դառնալ ԲՐԻԿՍ-ի և Եվրոպայի լոգիստիկ շղթաներում. Շաստրի
«Այսինքն՝ ստեղծել SFIWT-ին նման ինչ-որ անկախ մեխանիզմ, որը կօգնի երկրների միջև հաշվարկներին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի հունիսի 10-ին հայտարարեց BRICS Bridge (որպես Swift-ին այլընտրանք) հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է միավորման երկրների միջև անդրսահմանային վճարումներ իրականացնելու համար։ Նախաձեռնությունն ուղղված է ֆինանսական գործարքների արագության և մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև պատժամիջոցների դաշտից դուրս կայուն հաշվարկների ապահովմանը:
Լրահոս
0