https://arm.sputniknews.ru/20240809/libanani-tntesakan-vitshakn-artakarg-drutjan-rezhim-e-pahanjum-finansneri-nakharar-79300231.html
Լիբանանի տնտեսական վիճակն արտակարգ դրության ռեժիմ է պահանջում. ֆինանսների նախարար
Լիբանանի տնտեսական վիճակն արտակարգ դրության ռեժիմ է պահանջում. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Լիբանանն արդեն մի քանի տարի է` գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական և հասարակական լարվածությամբ: 09.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-09T16:58+0400
2024-08-09T16:58+0400
2024-08-09T17:00+0400
լիբանան
տնտեսություն
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/07/57841191_176:141:1548:913_1920x0_80_0_0_0a33c1d5c75b6e04f0bbbfebc3cb8805.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Լիբանանի տնտեսական վիճակը կրիտիկական է և պահանջում է, որ երկրում արտակարգ դրություն սահմանվի: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լիբանանի ֆինանսների նախարար Ամին Սալամին։Լիբանանն արդեն մի քանի տարի է` գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական և հասարակական լարվածությամբ: Ճգնաժամի ֆոնին գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել բանկային համակարգը, դոլարի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է ավելի քան 20 անգամ։ Բնակչության ավելի քան 70%-ը հայտնվել է աղքատության շեմից ցածր մակարդակում։Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ ամբողջ սահմանի երկայնքով։
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/07/57841191_361:87:1462:913_1920x0_80_0_0_52bf4f2f2a4e3bd614c2b9c08739f620.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, տնտեսություն, նախարար
լիբանան, տնտեսություն, նախարար
Լիբանանի տնտեսական վիճակն արտակարգ դրության ռեժիմ է պահանջում. ֆինանսների նախարար
16:58 09.08.2024 (Թարմացված է: 17:00 09.08.2024) Լիբանանն արդեն մի քանի տարի է` գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական և հասարակական լարվածությամբ:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Լիբանանի տնտեսական վիճակը կրիտիկական է և պահանջում է, որ երկրում արտակարգ դրություն սահմանվի:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լիբանանի ֆինանսների նախարար Ամին Սալամին։
«Լիբանանի տնտեսական վիճակը շատ երերուն է և վտանգավոր, պահանջում է երկրում արտակարգ դրություն մտցնել։ Որքան ձգձգվում և ընդլայնվում է
պատերազմը հարավում, այնքան տնտեսությունն ընկղմվում է անհայտության մեջ, քանի որ այն արդեն ամբողջովին սպառված է, հատկապես, եթե մենք խոսում ենք պետական հատվածի մասին», – ասել է Սալամին:
Լիբանանն արդեն մի քանի տարի է` գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական և հասարակական լարվածությամբ: Ճգնաժամի ֆոնին գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել բանկային համակարգը, դոլարի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է ավելի քան 20 անգամ։ Բնակչության ավելի քան 70%-ը հայտնվել է աղքատության շեմից ցածր մակարդակում։
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ ամբողջ սահմանի երկայնքով։