00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ավագանու ընդդիմադիր անդամներ
13:07
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռեցի Դավիթ Ոսկանյանը մեկ օրում 2 նոր ռեկորդ է սահմանել

Բաժանորդագրվել
Լոռեցի դյուցազունը պատրաստվում է հայտ ներկայացնել այս ռեկորդները նաև Գինեսի գրքում գրանցելու համար։
Լոռեցի Դավիթ Ոսկանյանն այսօր հայկական «Դյուցազնագիրքը» համալրեց նոր ռեկորդներով։
Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանում` «Դեպոյում» Ոսկանյանը սուր դանակը կոկորդին դրած մոտ 10 մետր քաշեց մետրոյի վագոնը` 34 տոննա քաշով։
Առաջին ռեկորդին հաջորդեց երկրորդը. Դավիթն այս անգամ բութ դանակը կոկորդին գրեթե 5.20 մետր արդեն երկու վագոն քաշեց` մոտ 68 տոննա քաշով։
«Աստծո հաջողությամբ ստացվեց»,– այսպես մեկնաբանեց իր ռեկորդը դյուցազունը։
Նման քաշով ռեկորդ սահմանելու միտքը Դավիթի մոտ ծագել է «Դյուցազնագրքի» իր նախորդ ռեկորդներից։ Առաջին ռեկորդի ժամանակ նա բահի սուր ծայրը պահել է կոկորդին և 52 կգ-անոց աղջիկը կանգնել է բահի վրա։ Իսկ երկրորդ ռեկորդի ժամանակ նա կրկին սուր դանակը կոկորդին «Գազել» մակնիշի մեքենա է քաշել։
«Չէի պատկերացնում, որ կարող եմ վագոն քաշել։ Հիմա բացի «Դյուցազնագրքից», որն արդեն գրանցվեց, ցանկանում եմ, որ այս երկու ռեկորդները Գինեսի գրքում հայտնվեմ, որի համար պետք է հայտ ներկայացնեմ։ Իսկ մինչև պատասխանը գա, ամիսներ է տևում։ Մեր ազգի պատիվը կլինի, որ մենք մի անգամ էլ ավելացնենք հայերի գինեսի ռեկորդների թիվը»,–ասաց նա։
Հատկանշական է, որ Դավիթ Ոսկանյանը գիտաշխատող է, աշխատում է զինագործության բնագավառում, իսկ հանգիստը կազմակերպում է հենց նման եղանակով։
«Բոլորին եմ խորհուրդ տալիս, երբ մի գործունեության մեջ շատ եք զբաղվում, հանգիստ տվեք, այլ գործով զբաղվեք։ Մանավանդ, երբ մտավորից անցնում ենք ֆիզիկականին, մեկը մյուսին հերթափոխելով օգնում ենք»,–նշեց նա։
Հավելենք, որ Դավիթ Ոսկանյանը 36 տարեկան է։
Լրահոս
0