00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում գործարար համագործակցության «Հայաստան–ԲՐԻԿՍ» մշտական կենտրոն կգործի. Սելիվերստովա

© Sputnik / Aram NersesyanՏատյանա Սելիվերստովա
Տատյանա Սելիվերստովա - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
Տատյանա Սելիվերստովա
Բաժանորդագրվել
Համաժողովի կազմակերպիչները ՀՀ կառավարությունից մասնակցության հաստատում դեռ չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երևանում գործարար համագործակցության «Հայաստան–ԲՐԻԿՍ» մշտական կենտրոն կգործարկվի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԲՐԻԿՍ–ի բիզնես ինկուբատորի տնօրեն, ՇՀԿ անդամ պետությունների տեխնոլոգիաների փոխանցման չինական կենտրոնի տնօրենի խորհրդական Տատյանա Սելիվերստովան։
Նա նշեց, որ կենտրոնը միտված կլինի երկկողմ գործարար կապերի հաստատմանը։
«Հայ գործարարները կարող են այդ կենտրոն դիմել օտարերկրյա գործընկերներ գտնելու և տնտեսական համագործակցության համար, հայկական նախագծերը ԲՐԻԿՍ–ի տարածքում մասսայականացնելու նպատակով ներդրումներ գտնելու համար, ինչպես նաև կիրականացնենք համատեղ մի շարք միջոցառումներ»,– նշեց նա։
Սելիվերստովայի խոսքով` ամեն ինչ անելու են, որպեսզի գործարար համագործակցության այս հարթակն իսկապես արդյունավետ լինի։
Նա տեղեկացրեց, որ կենտրոնի հիմնադիրն ու մեկենասը գործարար Մհեր Ավետիսյանն է, որը մեծ ցանկություն ունի ՀՀ տնտեսական համագործակցությունը զարգացնել ԲՐԻԿՍ–ի շրջանակում։
«ՀՀ տնտեսական ներուժը բավական մեծ է, այլ խնդիր է, որ հայ գործարարները չեն կարողանում օգտվել իրենց նախագծերը ճիշտ ներկայացնելու հնարավորություններից։ Մենք ցանկանում ենք թվերի, ցուցանիշների հիման վրա հիմնավորել, որ ԲՐԻԿՍ–ի հետ Հայաստանի համագործակցությունը շատ ավելի շահավետ, հետաքրքիր ու կլինի, քան ԵՄ–ի հետ։ Մենք այդ մասին կխոսենք շատ բաց։ Մեր նպատակը անկյունները սրելը չէ, այլ ուղղակի իրականությունն ենք ցանկանում ցույց տալ, որ ՀՀ–ն ՌԴ և ԲՐԻԿՍ–ի անդամ շատ երկրների համար կարևոր գործընկեր է»,– ընդգծեց նա։
Նշենք, որ գործարար համագործակցության կենտրոնը կգործի օգոստոսի 8-ին Երևանում անցկացվելիք «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովի արդյունքների հիման վրա։
Սելիվերստովան նաև նշեց, որ ստիպված են եղել երեք անգամ փոխել միջոցառման անցկացման վայրը. միջոցառումից մի քանի օր առաջ Հայ–ռուսական համալսարանը հայտարարել է, որ չեղարկում է իր մոտ միջոցառման անցկացումը` կապված ինչ–որ վիրուսի տարածման հետ։ Արդյունքում համաժողովը կանցկացվի Երևանում Ռուսական տանը։
Նրա խոսքով` միջոցառմանը մասնակցելու հետաքրքրությունը բավականին մեծ է. առցանց արդեն հայտագրվել է ավելի քան 600 մասնակից, որոնք ցանկություն են հայտնել անձամբ ներկա գտնվել միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում կներկայացվի և կքվեարկվի բանաձև, որը ավելի շատ խորհրդատվական բնույթի կլինի Հայաստանի համար, թե ինչպես համագործակցել ԲՐԻԿՍ–ի շրջանակում։
«ՀՀ–ն արդեն հայտ է ներկայացրել ՇՀԿ–ում դիտորդ անդամի կարգավիճակի համար։ Հույս ունենք, որ առաջիկայում նաև ցանկություն կունենա միանալու նաև ԲՐԻԿՍ–ի ոչ ֆորմալ ձևաչափին` համատեղ իրականացնելու տնտեսական և հումանիտար նախագծեր»,– ընդգծեց Սելիվերստովան։
Նա տեղեկացրեց նաև, որ ֆորումի շրջանակում գործարար տարբեր միությունների ներկայացուցիչներ են լինելու, որոնք կոնկրետ առաջարկներ կներկայացնեն ՀՀ–ի համար։
Միջազգային համաժողովին կմասնակցեն ՀՀ–ում գործող 11 դեսպանությունների ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության անդամների ներկայացվածությանը, ապա համաժողովի կազմակերպիչները մասնակցության հաստատում դեռ չեն ստացել նրանցից։
Լրահոս
0