00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Երիցյանը ձերբակալվել է պարեկների գործունեությանը միջամտելու կասկածանքով. ՔԿ

Բաժանորդագրվել
Հաղորդում է ստացվել այն մասին, որ միջադեպի ընթացքում պարեկային ծառայության ծառայողների կողմից բռնություն է կիրառվել Արամ Երիցյանի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։
2024թ. օգոստոսի 1–ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության երկու պարեկ, Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում գտնվող Մերգելյան ինստիտուտի մոտ ծառայություն իրականացնելիս, նկատել են խախտումով կայանված «Ջիպ Կոմպաս» մոդելի ավտոմեքենա և բարձրախոսով կանչել են մեքենայի վարորդին, հայտնում են Քննչական կոմիտեից։
Նրանց է մոտեցել Երևանի 27–ամյա բնակիչ Արամ Երիցյանը, ով հայտնել է, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։ Պարեկները նրանից պահանջել են, որ վարորդ մոտենա՝ մեքենան տեղափոխելու: Իրենց մոտեցած մեկ այլ քաղաքացի, որը, ըստ մեքենայի սեփականատիրոջ, եկել է մեքենան տեղափոխելու, անխոչընդոտ, առանց բանալիի գործադրման, կարողացել է տեղափոխել նշված տրանսպորտային միջոցը:
«Պարեկների մոտ կասկածներ են առաջացել, որ 27-ամյա անձը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ավտոմեքենան իրեն պատկանելու հանգամանքը թաքցնելու նպատակով։ Առաջարկվել է մոտենալ տարածքային ոստիկանության բաժին, սակայն երիտասարդը հրաժարվել է։ Պարեկները փորձել են ձերբակալել նրան, սակայն այդ ընթացքում երիտասարդը սկսել է հարվածներ հասցնել պարեկներից մեկի կրծքավանդակի և գլխի շրջանին, որից հետո պարեկները արցունքաբեր գազ են օգտագործել և երիտասարդին բերման ենթարկել բաժին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայի բանալիները, հաշվառման վկայականը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում («Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը» հոդածի հատկանիշներով) նույն օրը, անմիջականորեն հանցանք կատարած լինելու կասկածանքով, Արամ Երիցյանը ձերբակալվել է:
Օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտե հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նշված միջադեպի ընթացքում պարեկային ծառայության ծառայողների կողմից բռնություն է կիրառվել Արամ Երիցյանի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն։
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ իր եղբայրը՝ Արամ Երիցյանը, դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել Արաբկիրի բաժին:
Լրահոս
0