00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն ՀՀ–ում հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցով

© Sputnik / Asatur YesayantsԱտոմակայան
Ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2024
Ատոմակայան
Բաժանորդագրվել
Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու թեմայով բանակցում է ԱՄՆ–ի, ՌԴ–ի, Կորեայի, Չինաստանի ու Ֆրանսիայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունը չի նշում ամերիկյան ընկերության անվանումը։
«Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»,– ասված է նախարարության պատասխանում։
Նշվում է նաև, որ հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։
Հուլիսի 3-ին «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված` ԱՄՆ–ի հետ մտել են առարկայական փուլ, և որ ԱՄՆ–ի հետ քննարկվում է իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը։
Այս հայտարարությունից 1 շաբաթ անց` հուլիսի 10-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է ատոմակայանի կառուցման ծրագրին, բայց իրագործման կոնկրետ ժամկետ չի կարող հայտնել։
Հաշվի առնելով, որ Հայաստանը ԱԷԿ–ի կառուցման նաև այլ առաջարկներ է ստացել մի շարք երկրներից` ՏԿԵՆ–ին նաև հարցրել էին, թե ՀՀ–ին արված տարբեր տիպի ու տարբեր հզորությամբ կայանների առաջարկներից որ երկրի և որ տարբերակն է ընտրվել կառուցման համար։
Նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը բանակցում է մի շարք երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ–ն, ՌԴ–ն, Կորեան, Չինաստանը և Ֆրանսիան։
Նշենք, որ ռուսաստանյան «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն այժմ Մեծամորի ԱԷԿ-ի միակ գործող`2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով (մինչև 2036 թ․) երկարացնելուն ուղղված աշխատանքներ է իրականացնում։
Դրանց ընթացքում նախատեսվում է գնահատել ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունները։ Այդ նպատակով «Ռոսատոմ Սերվիսը» դիտարկող նմուշներ է տեղադրել ռեակտորի կորպուսում, որոնցից ստացված տվյալները 2025 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ենթարկվելու են լաբորատոր փորձաքննության։
Դրական արդյունքների դեպքում 1979թ–ին շահագործման հանձնված Մեծամորի ԱԷԿ–ը կարող է ծառայել առավելագույնը մինչև 2036թ–ը։ Մինչ այդ Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել երկրի էներգետիկ անվտանգությունը չվտանգելու համար։
Լրահոս
0