https://arm.sputniknews.ru/20240731/evrasia-hk-n-mediagradaran-e-gvortsarkel-badaljany-nshel-e-khndirnery-78982952.html
«Եվրասիա» ՀԿ-ն մեդիագրադարան է գործարկել. Բադալյանը նշել է խնդիրները
«Եվրասիա» ՀԿ-ն մեդիագրադարան է գործարկել. Բադալյանը նշել է խնդիրները
Sputnik Արմենիա
Կազմակերպության նախագիծը կոչված է օգնելու սկսնակ լրագրողներին և բլոգերներին ոտքի կանգնել: 31.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-31T22:29+0400
2024-07-31T22:29+0400
2024-07-31T22:34+0400
միքայել (միկա) բադալյան
նախագիծ
զլմ
մեդիափորձագետ
հայ–ռուսական մեդիաֆորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77294851_0:0:1600:901_1920x0_80_0_0_53d608ad9edde85c7d7f92a38fb9ae32.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը մեդիադպրոցների նախագիծ է գործարկել, որը կոչված է հետխորհրդային երկրների երիտասարդ լրագրողներին և բլոգերներին օգնել առաջին քայլերն անելու սեփական կոնտենտի ստեղծման գործում:«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի հարթակում կայացած ասուլիսի ժամանակ «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը հայտարարել է, որ առաջին դպրոցը սկսել է գործել Մոսկվայում: Այժմ Ռուսաստանում են գտնվում հետխորհրդային երկրների ԶԼՄ-ների ավելի քան 70 ներկայացուցիչներ, որոնք եկել են այս մեդիա ծրագրով:Հարավային Կովկասի երկրներն այս փուլում բավական դժվարին վիճակում են. փորձագետԳործնական պարապմունքներից բացի, երիտասարդ մասնագետները ծանոթանում են ռուսական խոշորագույն լրատվամիջոցների աշխատանքին: Վերջերս ծրագրի մասնակիցները այցելեցին НТВ հեռուստաալիքի և Russia Today-ի խմբագրություններ:Կազմակերպությունը ծրագրում է մինչև տարեվերջ մեծ մեդիաֆորում անցկացնել։ Կազմակերպության ներկայացուցիչը հույս ունի, որ դա իսկապես բեկումնային միջոցառում կլինի։Երևանում հայ-ռուսական մեդիաֆորումի արդյունքներով ստորագրվել է համագործակցության փաստաթուղթ«Եվրասիա» ՀԿ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը: ՀԿ-ի նպատակը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումն է՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77294851_100:0:1523:1067_1920x0_80_0_0_28a2f490d571b167feb0dc85ab3d2a8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել (միկա) բադալյան , նախագիծ, զլմ, մեդիափորձագետ, հայ–ռուսական մեդիաֆորում
միքայել (միկա) բադալյան , նախագիծ, զլմ, մեդիափորձագետ, հայ–ռուսական մեդիաֆորում
«Եվրասիա» ՀԿ-ն մեդիագրադարան է գործարկել. Բադալյանը նշել է խնդիրները
22:29 31.07.2024 (Թարմացված է: 22:34 31.07.2024) Կազմակերպության նախագիծը կոչված է օգնելու սկսնակ լրագրողներին և բլոգերներին ոտքի կանգնել:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը մեդիադպրոցների նախագիծ է գործարկել, որը կոչված է հետխորհրդային երկրների երիտասարդ լրագրողներին և բլոգերներին օգնել առաջին քայլերն անելու սեփական կոնտենտի ստեղծման գործում:
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի հարթակում կայացած ասուլիսի ժամանակ «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը հայտարարել է, որ առաջին դպրոցը սկսել է գործել Մոսկվայում: Այժմ Ռուսաստանում են գտնվում հետխորհրդային երկրների ԶԼՄ-ների ավելի քան 70 ներկայացուցիչներ, որոնք եկել են այս մեդիա ծրագրով:
Գործնական պարապմունքներից բացի, երիտասարդ մասնագետները ծանոթանում են ռուսական խոշորագույն լրատվամիջոցների աշխատանքին: Վերջերս ծրագրի մասնակիցները այցելեցին НТВ հեռուստաալիքի և Russia Today-ի խմբագրություններ:
«Բոլոր նրանց, ովքեր գործելու և ստեղծագործելու ցանկություն ունեն, մենք պարտավորվում ենք օգնել և ամեն ինչ անել, որպեսզի իրագործենք առաջարկված գաղափարները»,- ասել է Բադալյանը:
Կազմակերպությունը ծրագրում է մինչև տարեվերջ մեծ մեդիաֆորում անցկացնել։ Կազմակերպության ներկայացուցիչը հույս ունի, որ դա իսկապես բեկումնային միջոցառում կլինի։
«Եվրասիա» ՀԿ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը: ՀԿ-ի նպատակը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումն է՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը: