https://arm.sputniknews.ru/20240731/israjely-shneri-mijvocvov-khvoshtangum-e-paghestincinerin-nrancic-arnvazn-53-y-mahacel-en-mak-78945206.html
Իսրայելը շների միջոցով խոշտանգում է պաղեստինցիներին, նրանցից առնվազն 53-ը մահացել են. ՄԱԿ
Իսրայելը շների միջոցով խոշտանգում է պաղեստինցիներին, նրանցից առնվազն 53-ը մահացել են. ՄԱԿ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ԿԽՄԿ-ին հորդորել էր հետաքննություն անցկացնել իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի... 31.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-31T12:45+0400
2024-07-31T12:45+0400
2024-07-31T12:48+0400
իսրայել
պաղեստին
շուն
բանտ
խոշտանգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78940390_0:167:1600:1067_1920x0_80_0_0_dc9a0bc628c8c135ab4113901985a81b.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իսրայելական ուժերը շների միջոցով խոշտանգում են պաղեստինցի բանտարկյալներին, հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 53 բանտարկյալ է մահացել բանտում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում:«Իմ, ինչպես նաև այլ կառույցների հավաքած վկայությունները փաստում են մի շարք սարսափելի գործողությունների մասին, ինչպիսիք են խեղդման բեմականացումը և բանտարկյալների վրա շներ բաց թողնելը, ինչը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է»,- փաստաթղթում մեջբերվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի խոսքը:Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համարԿազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելը կամայականորեն և առանց դատավարության ձերբակալել է առնվազն 10 հազար պաղեստինցու։ Այդ ժամանակահատվածում 53 բանտարկյալ է մահացել իսրայելական բանտերում: Հանձնակատարի գրասենյակը նշում է, որ Իսրայելը չի պատասխանել համագործակցության որևէ առաջարկի և շարունակում է ԿԽՄԿ-ին մերժել այդ բանտարկյալներին տեսակցելու հարցում:Հուլիսի 2-ին Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) 8 զինծառայողներ են ձերբակալվել երկրի հարավում գտնվող «Սդե Թեյման» բանտարկյալների ճամբարի տարածքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գերեվարված մարտիկներին խոշտանգելու կասկածանքով:Օկուպացված Պաղեստինի տարածքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Աջիթ Սունգան հունվարին հայտարարել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից գաղտնի ձերբակալվել են մի քանի հազար պաղեստինցիներ, նրանցից շատերը դարձել են դաժան վերաբերմունքի զոհ: Դեկտեմբերին ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ այս ամբողջ ընթացքում հնարավորություն չի ունեցել տեսակցելու Իսրայելում պահվող պաղեստինցի որևէ բանտարկյալի, և որ Իսրայելի թույլտվության դեպքում կազմակերպությունը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել իր այցելությունները։Իսրայելին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ն դարձել է Գազայի հակամարտության մասնակից. Լավրով
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78940390_95:0:1518:1067_1920x0_80_0_0_c42862bc385acad970bd40dfbe39c1fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, շուն, բանտ, խոշտանգում
իսրայել, պաղեստին, շուն, բանտ, խոշտանգում
Իսրայելը շների միջոցով խոշտանգում է պաղեստինցիներին, նրանցից առնվազն 53-ը մահացել են. ՄԱԿ
12:45 31.07.2024 (Թարմացված է: 12:48 31.07.2024) Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ԿԽՄԿ-ին հորդորել էր հետաքննություն անցկացնել իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իսրայելական ուժերը շների միջոցով խոշտանգում են պաղեստինցի բանտարկյալներին, հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 53 բանտարկյալ է մահացել բանտում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում:
«Իմ, ինչպես նաև այլ կառույցների հավաքած վկայությունները փաստում են մի շարք սարսափելի գործողությունների մասին, ինչպիսիք են խեղդման բեմականացումը և բանտարկյալների վրա շներ բաց թողնելը, ինչը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է»,- փաստաթղթում մեջբերվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի խոսքը:
Կազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելը կամայականորեն և առանց դատավարության ձերբակալել է առնվազն 10 հազար պաղեստինցու։ Այդ ժամանակահատվածում 53 բանտարկյալ է մահացել իսրայելական բանտերում: Հանձնակատարի գրասենյակը նշում է, որ Իսրայելը չի պատասխանել համագործակցության որևէ առաջարկի և շարունակում է ԿԽՄԿ-ին մերժել այդ բանտարկյալներին տեսակցելու հարցում:
«(Պաղեստինցի. խմբ.) բանտարկյալները հայտարարել են, որ իրենց պահել են վանդակների նման տարածքում, հանել են ամբողջ հագուստը և տակդիրներ հագցրել։ Նրանց ցուցմունքներում նշվել է, որ փակել են աչքերը, զրկել քնից, սննդից և ջրից, հոսանքահարել են ու այրել ծխախոտով: Որոշ բանտարկյալներ հայտարարել են, որ իրենց վրա շներ են բաց թողել, մյուսները խոսել են խեղդելու փորձի մասին, ասել են, որ իրենց ձեռքերը կապել են ու կախել առաստաղից: Որոշ կանայք և տղամարդիկ խոսել են նաև սեռական և գենդերային բռնության մասին», - ասվում է զեկույցում:
Հուլիսի 2-ին Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) 8 զինծառայողներ են ձերբակալվել երկրի հարավում գտնվող «Սդե Թեյման» բանտարկյալների ճամբարի տարածքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գերեվարված մարտիկներին խոշտանգելու կասկածանքով:
Օկուպացված Պաղեստինի տարածքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Աջիթ Սունգան հունվարին հայտարարել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից գաղտնի ձերբակալվել են մի քանի հազար պաղեստինցիներ, նրանցից շատերը դարձել են դաժան վերաբերմունքի զոհ: Դեկտեմբերին ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ այս ամբողջ ընթացքում հնարավորություն չի ունեցել տեսակցելու Իսրայելում պահվող պաղեստինցի որևէ բանտարկյալի, և որ Իսրայելի թույլտվության դեպքում կազմակերպությունը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել իր այցելությունները։