00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Հայկ Գասպարյան
«ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Հայկ Գասպարյան
«ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգամ «եղբայրների» միջև է թյուրըմբռնում լինում. Մարկեդոնովը՝ Բաքվի և Անկարայի մասին

© Sputnik / Сергей ГунеевԷրդողանն ու Ալիևը
Էրդողանն ու Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2024
Էրդողանն ու Ալիևը
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի քաղաքագետը նշում է, որ Էրդողանը պատմության դասագրքերում կմտնի որպես Թուրքիայի առաջին ղեկավար, որն Իսրայելի նկատմամբ իր երկրի քաղաքականությունը 180 աստիճանով հակառակ է ծավալել:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Իսրայել մտնելու հնարավորության մասին այնպես, ինչպես ժամանակին մտան Ղարաբաղ և Լիբիա» հայտարարության հետ կապված պատմությունը և Ադրբեջանի հերքումը վկայում են Բաքվի և Անկարայի միջև թյուրըմբռնումների մասին։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co տելեգրամյան ալիքի համար գրված հոդվածում։
Նախագահ Էրդողանը հուլիսի 28-ին Ռիզե քաղաքում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անցկացված ժողովի ժամանակ հայտարարել է, որ եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս սպառնալի հայտարարություններով և ներկայի ու անցյալի ռազմաքաղաքական իրադարձությունների արտասովոր գնահատականներով։ Տեղական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի դիրքերն այնքան ամուր չեն, որքան նախկինում։ Եվ դրոշի շուրջ հայրենասիրական համախմբումը կոչված է ամրապնդելու իշխող կուսակցության և նախագահի հեղինակությունը», – նշել է Մարկեդոնովը։
Փորձագետի խոսքով` Էրդողանը պատմության դասագրքեր կմտնի որպես Թուրքիայի առաջին ղեկավար, որն Իսրայելի նկատմամբ իր երկրի քաղաքականությունը 180 աստիճանով հակառակ է ծավալել։ «Այսօր անգամ արաբական աշխարհի երկրները փորձում են նման արմատական մոտեցումներ չցուցադրել»,– նշել է քաղաքագետը։
Նա վստահ է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, և հնարավոր չէ ակնկալել, որ Էրդողանի խոսքերը գործնականում կիրականանան: Չէ՞ որ թե՛ Լիբիայում, թե՛ Կովկասում Թուրքիան բացահայտ առճակատման մեջ չի մտել ԱՄՆ-ի հետ։ Իսկ Իսրայելի վրա ռազմական հարձակման դեպքում դա տեղի կունենա, և Անկարան (ինչը ցույց են տվել նաև Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված վերջին պատմությունները) պատրաստ չէ նման սցենարի։
Մարկեդոնովն ուշագրավ է համարել Ադրբեջանի արձագանքը Թուրքիայի ղեկավարի հայտարարություններին: Մասնավորապես Բաքվում հայտարարել են, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններում որևէ երկրի զինծառայողների մասնակցության մասին հայտարարություններն անհիմն են»։
«Ադրբեջանական քաղաքականությունը վերլուծող մեկնաբաններից շատերը հակված են որոշակի սխեմատիզմի։ Նրանց կարծիքով՝ Բաքուն գրեթե միշտ Անկարայի ազդեցության դաշտում է։ Բայց իրական գործընթացները միշտ ավելի բարդ են, քան սխեմաները։ Այստեղ հատկապես հարկ է ընդգծել, որ Ադրբեջանն ամենևին էլ հիացած չէ Իսրայելի և Թուրքիայի միջև հակամարտությամբ, քանի որ այդ երկու երկրներն էլ Բաքվի ռազմավարական դաշնակիցներն են, առաջին հերթին՝ ռազմատեխնիկական ոլորտում։ Նրանց միջև տարաձայնությունները չեն համապատասխանում ադրբեջանական շահերին», - ընդգծել է հոդվածագիրը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանում գլխավոր համախմբող գաղափարը Հայաստանի նկատմամբ հաղթանակն է, ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնապես անվանում են Հայրենական պատերազմ, և ադրբեջանական վերնախավը շահագրգռված չէ, որ 2020-2023 թթ. իրադարձությունները ներկայացվեն բացառապես որպես թուրքական հաջող ռազմական ինտերվենցիա։
Մարկեդոնովը եզրակացրել է` այս ամբողջ պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ մերձավոր ռազմավարական դաշնակիցների (իսկ երկու երկրների առաջնորդներն իրար «եղբայրներ» են անվանում) միջև թյուրըմբռնումներ լինում են։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Էրդողանի հայտարարությունը ներքին հանրության համար է, և դրա նպատակն է բնակչության ուշադրությունը շեղել երկրի ոչ բարվոք տնտեսական դրությունից։
Լրահոս
0