00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը «Հզբոլլահի» հեռացումն է. Իսրայել

© Photo : Public domain / AlmogԻսրայելի ԱԳՆ շենքը
Իսրայելի ԱԳՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2024
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը նախատեսում է Լիտանի գետից հարավ ընկած շրջանը մաքրել բոլոր զինված խմբավորումներից, բացի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերից և Լիբանանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներից:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Իսրայելը Գոլանի բարձունքներին հարվածի կապակցությամբ հայտարարել է, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը:
«Աշխարհի համար միակ միջոցը՝ լայնամասշտաբային պատերազմը կանխելու համար, որը աղետալի կլինի Լիբանանի համար, «Հզբոլլահին» ՄԱԿ-ի ԱԽ 1701 բանաձևը կատարել ստիպելն է։ Հիմա դա դիվանագիտական ճանապարհով անելու վերջին րոպեներն են»,-գրել է Մարմորշտեյնը Х սոցցանցում։
Հուլիսի 27-ին Իսրայելի շտապ օգնության մամուլի ծառայությունը (MDA) հայտնել էր, որ Գոլանի բարձունքներին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ: Ավելի ուշ Times of Israel թերթը, հղում անելով Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիին, հայտնել էր, որ զոհերի թիվը հասել է 12-ի: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հերքում է իր մասնակցությունը Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի գնդակոծմանը: Չնայած դրան, իսրայելցի պաշտոնյաները սկսեցին հայտարարել «Հզբոլլահի» և Լիբանանի հետ պատերազմ սկսելու հավանականության մասին:
Axios հարթակն իր հերթին գրել էր, որ «Հզբոլլահը» ՄԱԿ-ին հայտնել է, որ օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս քաղաքում տեղի ունեցած միջադեպը կապված է իրենց տարածքում իսրայելական «որսացող» հրթիռի ընկնելու հետ:
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հզբոլլահի» մի շարք օբյեկտների
Մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները սիրիական Էլ-Կունեյթրա նահանգի մաս էին կազմում, այն բնակեցված էր հիմնականում դրուզներով՝ արաբների առանձին էթնո-կրոնական խմբով։ 1967 թվականի վեցօրյա պատերազմի, ինչպես նաև 1973 թվականի արաբա-իսրայելական չորրորդ պատերազմի ընթացքում Իսրայելը գրավեց այս ռազմավարական տարածքի երկու երրորդը։ 1981 թվականին հրեական պետությունը միակողմանի կարգով ինքնիշխանություն հռչակեց տարածաշրջանի նկատմամբ, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չընդունեց այդ որոշումը:
Լրահոս
0