https://arm.sputniknews.ru/20240727/khvoshvor-hrdehi-pattsharvov-kalifvorniaji-bjut-shrjanicmvot-4-hazar-mardu-en-tarhanum-zlm-78821455.html
Խոշոր հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի Բյութ շրջանից մոտ 4 հազար մարդու են տարհանում․ ԶԼՄ
Խոշոր հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի Բյութ շրջանից մոտ 4 հազար մարդու են տարհանում․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հրկիզման մեջ կասկածվող ձերբակալվածի ինքնությունը պարզվել է։ 27.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-27T16:59+0400
2024-07-27T16:59+0400
2024-07-27T18:18+0400
ամն
հրդեհ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/19/45740764_0:159:3078:1890_1920x0_80_0_0_62d94acd19b0d0a6b7193f2cf914a705.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Խոշոր հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսային Բյութ շրջանից շուրջ չորս հազար մարդ է տարհանվում: Տեղեկությունը հայտնում է «CBC News» հեռուստաալիքը՝ հղում անելով շրջանի ոստիկանապետին:Հրդեհն արդեն ավելի քան 120 հազար հեկտար տարածք է ընդգրկել։Աղետի գոտում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային անվտանգության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը ոչնչացրել է 134 շինություն, իսկ 4,2 հազար շենք գտնվում է փլուզման վտանգի տակ:Մեքենան գլորվել է ներքև և ամբողջությամբ այրվել, ինչից հետո կրակը սկսել է տարածվել: Ստաուտը հեռացել է զբոսայգուց՝ փորձելով թաքնվել բազմության մեջ։Ըստ լրատվամիջոցների` տղամարդն արդեն երկու անգամ դատված է եղել։Ապշերոնսկ քաղաքի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/19/45740764_174:0:2905:2048_1920x0_80_0_0_082dc6d00ba745a71b55add834ffec98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հրդեհ, ձերբակալություն
ամն, հրդեհ, ձերբակալություն
Խոշոր հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի Բյութ շրջանից մոտ 4 հազար մարդու են տարհանում․ ԶԼՄ
16:59 27.07.2024 (Թարմացված է: 18:18 27.07.2024) Հրկիզման մեջ կասկածվող ձերբակալվածի ինքնությունը պարզվել է։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Խոշոր հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսային Բյութ շրջանից շուրջ չորս հազար մարդ է տարհանվում: Տեղեկությունը հայտնում է
«CBC News» հեռուստաալիքը՝ հղում անելով շրջանի ոստիկանապետին:
Հրդեհն արդեն ավելի քան 120 հազար հեկտար տարածք է ընդգրկել։
Աղետի գոտում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։
Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային անվտանգության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը ոչնչացրել է 134 շինություն, իսկ 4,2 հազար շենք գտնվում է փլուզման վտանգի տակ:
«ABC» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հրկիզման մեջ կասկածվում է Ռոնի Դին Ստաուտը, որն արդեն ձերբակալվել է։ Ականատեսները պատմել են, որ Ստաուտին հուլիսի 24-ին տեսել են Չիկո քաղաքի մոտակայքում գտնվող Բիդվել զբոսայգում, որտեղ նա մեքենա է հրել ձորը:
Մեքենան գլորվել է ներքև և ամբողջությամբ այրվել, ինչից հետո կրակը սկսել է տարածվել: Ստաուտը հեռացել է զբոսայգուց՝ փորձելով թաքնվել բազմության մեջ։
Ըստ լրատվամիջոցների` տղամարդն արդեն երկու անգամ դատված է եղել։