https://arm.sputniknews.ru/20240724/erevanum-tmramijvocneri-shrjanarutjamb-zbaghvvogh-khumb-e-bacahajtvel-kalanavvorvatsner-kan-78684845.html
Երևանում թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող խումբ է բացահայտվել. կալանավորվածներ կան
Երևանում թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող խումբ է բացահայտվել. կալանավորվածներ կան
Sputnik Արմենիա
Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ոչ միայն տարբեր տեսակի թմրամիջոցներ, այլև թմրանյութերի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ։ 24.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-24T12:28+0400
2024-07-24T12:28+0400
2024-07-24T18:56+0400
հայաստան
երևան
թմրամիջոցներ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78684129_0:177:720:582_1920x0_80_0_0_8f36c888996a593c9097a5a494ff8963.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել, 3 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևանի Ալեք Մանուկյան փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածով բաժին են տեղափոխել Երևանի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4.73 գրամ ընդհանուր քաշով թվով 7 փաթեթ և ծալովի դանակ։ Տղամարդ հայտնել է, որ զանգվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է:Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Վ.Կ.-ն ձերբակալվել է, նշանակվել է հայտնաբերված զանգվածի դատաքիմիական փորձաքննություն։ Պարզվել է, որ մեթամֆետամին է։Խուզարկություն է կատարվել կասկածյալի բնակության վայրում, հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի` մոտ 25 գ մեթամֆետամին և մոտ 600 գ մարիրուխանա, էլեկտրական կշեռքներ, ինչպես նաև թմրանյութերի իրացման համար նախատեսված տարբեր տեսակի պարագաներ։Օպերատիվ տվյալներ են ստացվել նաև Վ.Կ.-ի մոտ հայտնաբերված թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ:Վ.Կ.-ն օրվա տարբեր ժամերի այցելել է վերջիններիս՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու նպատակով` իր հերթին զբաղվելով թմրամիջոցների իրացմամբ։Կատարվել են խուզարկություններ: Հ.Դ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են 14 հատ 100 ԱՄՆ դոլարանոց առերևույթ կեղծ թղթադրամներ, Ս.Կ.-ի բնակության վայրում՝ առանձնապես խոշոր չափերի` մոտ 300 գրամ մարիխուանա և մոտ 20 գրամ մեթամֆետամին, էլեկտրական կշեռքներ, 122 հատ առերևույթ կեղծ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամներ, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման, օգտագործման և իրացման համար նախատեսված տարբեր պարագաներ։Հուլիսի 18-ին Երևանի Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից Ս.Կ.-ն ձերբակալել և տեղափոխել է ոստիկանության բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, մարիխուանայի նմանվող 92.7 գրամ քաշով զանգված։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Կ.-ին և Հ.Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) տարբեր կետերով։Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 3 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք բավարարվել են։Նախաքննությունը շարունակվում է։32-ամյա արմավիրցու ավտոմեքենայում 25 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78684129_0:109:720:649_1920x0_80_0_0_5c04619c0e041e9ccfb0e77c8fcb6cab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, թմրամիջոցներ, հհ քննչական կոմիտե
հայաստան, երևան, թմրամիջոցներ, հհ քննչական կոմիտե
Երևանում թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող խումբ է բացահայտվել. կալանավորվածներ կան
12:28 24.07.2024 (Թարմացված է: 18:56 24.07.2024) Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ոչ միայն տարբեր տեսակի թմրամիջոցներ, այլև թմրանյութերի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել, 3 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևանի Ալեք Մանուկյան փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածով բաժին են տեղափոխել Երևանի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4.73 գրամ ընդհանուր քաշով թվով 7 փաթեթ և ծալովի դանակ։ Տղամարդ հայտնել է, որ զանգվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Վ.Կ.-ն ձերբակալվել է, նշանակվել է հայտնաբերված զանգվածի դատաքիմիական փորձաքննություն։ Պարզվել է, որ մեթամֆետամին է։
Խուզարկություն է կատարվել կասկածյալի բնակության վայրում, հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի` մոտ 25 գ մեթամֆետամին և մոտ 600 գ մարիրուխանա, էլեկտրական կշեռքներ, ինչպես նաև թմրանյութերի իրացման համար նախատեսված տարբեր տեսակի պարագաներ։
Օպերատիվ տվյալներ են ստացվել նաև Վ.Կ.-ի մոտ հայտնաբերված թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ:
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Վ.Կ.-ին թմրամիջոց է իրացրել Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ Հ.Դ.-ն, որը, նախնական տվյալներով, 33-ամյա հարևանի՝ Ս.Կ.-ի հետ ստեղծելով հանցավոր խումբ, ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ, դրանք պահել են իրենց բնակության վայրերում և այնտեղից էլ դրանք իրացրել»,- հայտնում են ՔԿ-ից։
Վ.Կ.-ն օրվա տարբեր ժամերի այցելել է վերջիններիս՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու նպատակով` իր հերթին զբաղվելով թմրամիջոցների իրացմամբ։
Կատարվել են խուզարկություններ: Հ.Դ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են 14 հատ 100 ԱՄՆ դոլարանոց առերևույթ կեղծ թղթադրամներ, Ս.Կ.-ի բնակության վայրում՝ առանձնապես խոշոր չափերի` մոտ 300 գրամ մարիխուանա և մոտ 20 գրամ մեթամֆետամին, էլեկտրական կշեռքներ, 122 հատ առերևույթ կեղծ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամներ, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման, օգտագործման և իրացման համար նախատեսված տարբեր պարագաներ։
Հուլիսի 18-ին Երևանի Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից Ս.Կ.-ն ձերբակալել և տեղափոխել է ոստիկանության բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, մարիխուանայի նմանվող 92.7 գրամ քաշով զանգված։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Կ.-ին և Հ.Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) տարբեր կետերով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 3 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է։