https://arm.sputniknews.ru/20240719/khndirnery-veracnelu-hamar-kkirarvi-nvor-gvortsiqakazm-satmn-ardzaganqel-e-rvosselkhvoznadzvorin-78526896.html
Խնդիրները վերացնելու համար կկիրառվի նոր գործիքակազմ. ՍԱՏՄ–ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորին
Խնդիրները վերացնելու համար կկիրառվի նոր գործիքակազմ. ՍԱՏՄ–ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորին
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ–ից նշում են, որ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ։ 19.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-19T16:32+0400
2024-07-19T16:32+0400
2024-07-19T16:32+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ռոսսելխոզնադզոր
միրգ
բանջարեղեն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1230/32/12303200_0:591:1600:1491_1920x0_80_0_0_82d08096ef0bf96f1d20e9e450ead3de.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ ՍԱՏՄ հաստատում է, որ հուլիսի 17–ին Ռոսսելխոզնադզորից նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ- բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ և հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակվել է։ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել:ՍԱՏՄ–ից նշում են, որ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ և առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու համար:ՍԱՏՄ–ից հիշեցնում են, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման նպատակով իրականացված վերահսկողության արդյունքներով 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն:Հավելենք, որ Ռոսսելխոզնադզորից եկած նամակում նշված էր, որ խախտումներն արձանագրվել են միայն խնձորի և լոլիկի խմբաքանակերում, այլ ոչ թե ամբողջ միրգ–բանջարաղենի խմբաքանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1230/32/12303200_0:441:1600:1641_1920x0_80_0_0_0d3751c3cef1910b9818ae4a93f4f0e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ռոսսելխոզնադզոր, միրգ, բանջարեղեն, հայաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ռոսսելխոզնադզոր, միրգ, բանջարեղեն, հայաստան
Խնդիրները վերացնելու համար կկիրառվի նոր գործիքակազմ. ՍԱՏՄ–ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորին
ՍԱՏՄ–ից նշում են, որ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ ՍԱՏՄ հաստատում է, որ հուլիսի 17–ին Ռոսսելխոզնադզորից նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ- բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ և հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակվել է։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը
հայտնում է, որ տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել:
ՍԱՏՄ–ից նշում են, որ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ և առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու համար:
«Ըստ օրենսդրության` խնդրին տեսչական մարմինը կարող է անդրադառնալ միայն բողոքի, ահազանգի մասին հաղորդագրության, դիմումի առկայության դեպքում: Եթե այդպիսիք չկան, ուրեմն համակարգը հստակ աշխատում է։ Այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ. բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՍԱՏՄ–ից հիշեցնում են, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման նպատակով իրականացված վերահսկողության արդյունքներով 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն:
Հավելենք, որ Ռոսսելխոզնադզորից եկած նամակում նշված էր, որ խախտումներն արձանագրվել են միայն խնձորի և լոլիկի խմբաքանակերում, այլ ոչ թե ամբողջ միրգ–բանջարաղենի խմբաքանակում։