00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ կհանգեցնի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունները. փորձագետը` ռիսկերի մասին

Բաժանորդագրվել
Քաղաքացիները և բիզնեսը կունենան բավարար ժամանակ և հնարավորություն, որպեսզի նախապատրաստվեն գալիք փոփոխություններին։
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունները չեն հանգեցնի ռուսական մարկետփլեյսներից ապրանքների անհետացմանը։ «Sputnik на русском»-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Միխնևիչը։
«Շատ քննադատաբար չէի վերաբերվի հնարավոր ռիսկերին։ Բանն այն է, որ նախևառաջ դեռ բավական ժամանակ կա համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախապատրաստման համար, իսկ երկրորդ պահն այն է, որ հաշվի առնելով ԵՏՀ-ի հետ աշխատանքի մեր փորձը, գործընկերների ուղղվածությունը, կարելի է ակնկալել, որ համապատասխան նորմատիվ ակտերի լրամշակումը կիրականացվի, և բոլոր որոշումները կընդունվեն շուկայի առաջատար մասնակիցների, նրանց հետ իշխանության մարմինների երկխոսության շրջանակում», - ընդգծել է փորձագետը։
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալներով առաջատարը Հայաստանն է
Նա նշել է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխությունների թեման արդիականացվել է համեմատաբար վերջերս, չնայած որ անդամ պետությունների համապատասխան որոշումն ընդունվել է դեռևս անցյալ տարվա վերջին: «Համապատասխան արձանագրությունը ստորագրվել է 2023-ի դեկտեմբերին, և այդ փաստաթղթի շրջանակում ընդունված որոշումները պետք է վավերացման ընթացակարգ անցնեն անդամ երկրների օրենսդրությամբ»,– նշել է Միխնևիչը։
«Առաջինը, ինչին կուզեի ուշադրություն դարձնել, այն է, որ այս գործընթացն արագ չէ, և մինչև համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ազնվորեն կարող եմ ասել, դեռ շատ ջուր կհոսի։ Բանն այն է, որ վավերացման ընթացակարգը բավական բարդ է անդամ պետություններից յուրաքանչյուրի համար, ուստի և՛ քաղաքացիները, և՛ բիզնեսը կունենան բավարար ժամանակ և հնարավորություն, որպեսզի պատրաստվեն առաջիկա փոփոխություններին», - նշել է Միխնևիչը։
Նրա խոսքով՝ արձանագրության շրջանակում մի շարք փոփոխություններ են կատարվում, որոնք վերաբերում են էլեկտրոնային առևտրի սկզբունքային կարգավորմանը։
Գիտակցելով, որ այս առումով գործարքի ծախսերը կարող են որոշ ժամանակ աճել, Միխնևիչը միևնույն ժամանակ նշել է համապատասխան խնդիրներն առանձին բլոկում առանձնացնելու դրական դերը, ինչը հետագայում զգալիորեն կհեշտացնի շտկումը՝ հաշվի առնելով շուկայի իրավիճակը։
Սյունիքը դարպասն է. Կոպիրկինը` Իրանի հետ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների առևտրի մասին
«Կարգավորման մեծ ծավալն իրականացվելու է Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում առաջատար վերազգային մարմնի՝ ԵՏՀ-ի մակարդակով։ Այդ նպատակով արդեն արձանագրության մեջ ամրագրված է հանձնաժողովի համար նորմերի սահմանման հնարավորությունը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերվող էլեկտրոնային ապրանքների որոշակի կատեգորիաների տուրքերի իջեցում կամ ամբողջական չեղարկում», - եզրափակել է Միխնևիչը։
Ինչպես ընդգծել է փորձագետը, աշխատանքը շարունակվում է բիզնեսի հետ երկխոսության մեջ, և իրավական բացերի վերացման կոնկրետ լուծումները թույլ կտան բարելավել պայմանները վերջնական սպառողների համար:
ԵԱՏՄ–ում գործազուրկների թիվը կրճատվել է 13,8 %–ով. ԵՏՀ վիճակագրության վարչություն
Լրահոս
0