00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրանցեցիները ՀՀ ՄԻՊ–ին չեն դիմել իրենց կորցրած սեփականության հարցով

© SputnikԿիրանցի տներից մեկը, որ սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին
Կիրանցի տներից մեկը, որ սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ–ը նշում է, որ քաղաքացիները միանշանակ պետք է ստանան փոխահատուցում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Կիրանցի բնակիչները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին չեն դիմել իրենց կորցրած սեփականության հարցով։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Չեն եղել անհատական դիմումներ, բայց գույքային իրավունքների երաշխավորման հարցը ոչ միայն Կիրանցում, այլ նաև մյուս սահմանամերձ գյուղերում ես անձամբ եմ բարձրացրել»,– ասաց ՄԻՊ–ը։
Ըստ Մանասյանի` քաղաքացիները պետք է ստանան փոխահատուցում ոչ միայն այն դեպքում, երբ ունեն սեփականության իրավունքի վկայական, այլ նաև այն դեպքում, երբ սեփականության իրավունքի վկայական չունեն, բայց ունեն գույքային իրավունքներ, որոնք որոշակի առումով պետության պարտավորության ներքո են գտնվում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Պետք է դատական գործընթաց սկսել. Բագրատ սրբազանը Կիրանցում է, խոսում են քանդվող տների մասին
Լրահոս
0