https://arm.sputniknews.ru/20240716/arevmutqy-hhin-voch-mi-erashkhiq-chi-talis-bajc-drdum-e-khzel-kapery-rdi-het-manaserjan-78384184.html
Արևմուտքը ՀՀ–ին ոչ մի երաշխիք չի տալիս, բայց դրդում է խզել կապերը ՌԴ–ի հետ. Մանասերյան
Արևմուտքը ՀՀ–ին ոչ մի երաշխիք չի տալիս, բայց դրդում է խզել կապերը ՌԴ–ի հետ. Մանասերյան
Sputnik Արմենիա
Տնտեսագետի խոսքով` Արևմուտքը, Հայաստանին դրդելով արմատական քայլերի, անվտանգության ոչ մի երաշխիք չի խոստանում ռազմական, տնտեսական կամ էներգետիկ ոլորտներում։ 16.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-16T12:21+0400
2024-07-16T12:21+0400
2024-07-16T12:22+0400
հայաստան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ամն
արևմուտք
թաթուլ մանասերյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78378467_0:84:1600:984_1920x0_80_0_0_ff8e6fc01d2871f51af681afa08f1ecb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Արևմուտքը Հայաստանին հատկապես տնտեսական ոչ մի երաշխիք չի տալիս, բայց դրդում է խզել կապերը Ռուսաստանի հետ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։Փորձագետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն Հայաստանի համար մնում է միակ արդյունավետ ինտեգրացիոն կառույցը: Նրա խոսքով` Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսական կապերը, բայց դա չպետք է հանգեցնի միակ արդյունավետ տարածաշրջանային տարածքից` ԵԱՏՄ–ից դուրս գալուն։Մանասերյանը նշեց, որ Հայաստանը ԵՄ երկրներ հիմնականում հումք է արտահանում, արդյունաբերական արտադրանքը շատ փոքր ծավալներով է մատակարարվում այնտեղ։ Պատրաստի այս արտադրանքը հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ, առաջին հերթին՝ ՌԴ շուկա։ Նա հիշեցրեց, որ 2023 թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 46 տոկոս, որից 41 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ–ին, առաջին հերթին` Ռուսաստանին։Ըստ նրա` Հայաստանը չպետք է ընկնի ինչ–որ ծայրահեղությունների մեջ և բևեռացնի իր արտաքին ու տնտեսական քաղաքականությունը։ Տնտեսագետի խոսքով` ՀՀ իշխանությունների հրապարակային հարձակումները ՌԴ–ի հասցեին էական վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:«Եթե ՀՀ–ն իրեն պահի կոռեկտ, ոչ թե կսմիթներով հարաբերվի բարեկամ երկրների հետ, ապա ՌԴ–ն շատ լավ կհասկանա Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի ձգտումը ու փոխադարձ ՀՀ–ին չի սահմանափակի որևէ պահանջներով, օրինակ` էներգակիրների կամ ցորենի գնի բարձրացմամբ»,– ասաց տնտեսագետը։Մանասերյանն ընդգծեց` Արևմուտքը, Հայաստանին դրդելով արմատական քայլերի, անվտանգության ոչ մի երաշխիք չի խոստանում ռազմական, տնտեսական կամ էներգետիկ ոլորտներում։«ԵՄ–ն ավելի ազնիվ է գտնվել ու ոչինչ չի խոստացել մեզ. մի հատ նայեք եվրոպացու աչքով` ո՞վ է մեզ սպասում այնտեղ։ Վրաստանին անգամ չեն սպասում. ԵՄ–ն անգամ իր հարցերը չի կարողանում լուծել։ Նույնը Հայաստանի հետ է լինելու. մենք մեր բազմաթիվ խնդիրներով իսկական գլխացավ ենք դառնալու ԵՄ–ի համար։ Հիմա սպասում եք, որ Եվրամիությունը սիրո խոստումներ տա ՀՀ–ին ու մեր երկիրը տանի իր մոտ, որ ի՞նչ անի»,– նշեց նա։Տնտեսագետը այլընտրանքային տարբերակ է առաջարկում` Հարավային Կովկասում կարելի է ձևավորվել ընդհանուր շուկա, որի միջոցով տարածաշրջանի յուրաքանչյուր երկիրը կկարողանա պաշտպանել իր ազգային շահը և օգուտներ քաղել։
ամն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78378467_88:0:1512:1068_1920x0_80_0_0_74fd19ccc94afffe183f29bd8acd8edf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ամն, արևմուտք, թաթուլ մանասերյան
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ամն, արևմուտք, թաթուլ մանասերյան
Արևմուտքը ՀՀ–ին ոչ մի երաշխիք չի տալիս, բայց դրդում է խզել կապերը ՌԴ–ի հետ. Մանասերյան
12:21 16.07.2024 (Թարմացված է: 12:22 16.07.2024) Տնտեսագետի խոսքով` Արևմուտքը, Հայաստանին դրդելով արմատական քայլերի, անվտանգության ոչ մի երաշխիք չի խոստանում ռազմական, տնտեսական կամ էներգետիկ ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Արևմուտքը
Հայաստանին հատկապես տնտեսական ոչ մի երաշխիք չի տալիս, բայց դրդում է խզել կապերը Ռուսաստանի հետ։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն Հայաստանի համար մնում է միակ արդյունավետ ինտեգրացիոն կառույցը: Նրա խոսքով` Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսական կապերը, բայց դա չպետք է հանգեցնի միակ արդյունավետ տարածաշրջանային տարածքից` ԵԱՏՄ–ից դուրս գալուն։
Մանասերյանը նշեց, որ Հայաստանը ԵՄ երկրներ հիմնականում հումք է արտահանում, արդյունաբերական արտադրանքը շատ փոքր ծավալներով է մատակարարվում այնտեղ։ Պատրաստի այս արտադրանքը հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ, առաջին հերթին՝ ՌԴ շուկա։ Նա հիշեցրեց, որ 2023 թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 46 տոկոս, որից 41 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ–ին, առաջին հերթին` Ռուսաստանին։
«Հավաքական Արևմուտքը շուրջ 14 փաթեթ պարունակող պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ` միաժամանակ շարունակում է առևտուրը նրա հետ։ ԱՄՆ-ն այսօր առևտուր է անում Ռուսաստանի հետ՝ ուրան և տիտան է գնում. երկրները գտնվում են կոշտ առճակատման մեջ, բայց առևտուր են անում։ Մեկ այլ օրինակ՝ Մեծ Բրիտանիան նավթ է գնում Ռուսաստանից։ Դա պարադոքսալ է, բայց փաստ է»,– նկատեց Մանասերյանը։
Ըստ նրա` Հայաստանը չպետք է ընկնի ինչ–որ ծայրահեղությունների մեջ և բևեռացնի իր արտաքին ու տնտեսական քաղաքականությունը։ Տնտեսագետի խոսքով` ՀՀ իշխանությունների հրապարակային հարձակումները ՌԴ–ի հասցեին էական վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:
«Եթե ՀՀ–ն իրեն պահի կոռեկտ, ոչ թե կսմիթներով հարաբերվի բարեկամ երկրների հետ, ապա ՌԴ–ն շատ լավ կհասկանա
Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի ձգտումը ու փոխադարձ ՀՀ–ին չի սահմանափակի որևէ պահանջներով, օրինակ` էներգակիրների կամ ցորենի գնի բարձրացմամբ»,– ասաց տնտեսագետը։
Մանասերյանն ընդգծեց` Արևմուտքը, Հայաստանին դրդելով արմատական քայլերի, անվտանգության ոչ մի երաշխիք չի խոստանում ռազմական, տնտեսական կամ էներգետիկ ոլորտներում։
«ԵՄ–ն ավելի ազնիվ է գտնվել ու ոչինչ չի խոստացել մեզ. մի հատ նայեք եվրոպացու աչքով` ո՞վ է մեզ սպասում այնտեղ։ Վրաստանին անգամ չեն սպասում. ԵՄ–ն անգամ իր հարցերը չի կարողանում լուծել։ Նույնը Հայաստանի հետ է լինելու. մենք մեր բազմաթիվ խնդիրներով իսկական գլխացավ ենք դառնալու ԵՄ–ի համար։ Հիմա սպասում եք, որ Եվրամիությունը սիրո խոստումներ տա ՀՀ–ին ու մեր երկիրը տանի իր մոտ, որ ի՞նչ անի»,– նշեց նա։
Տնտեսագետը այլընտրանքային տարբերակ է առաջարկում` Հարավային Կովկասում կարելի է ձևավորվել ընդհանուր շուկա, որի միջոցով տարածաշրջանի յուրաքանչյուր երկիրը կկարողանա պաշտպանել իր ազգային շահը և օգուտներ քաղել։