00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են հայաստանցիները սկսել քիչ այցելել Վրաստան. պարզաբանում է մասնագետը

© Sputnik / Arpi BeglaryanԾովափ
Ծովափ - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Ծովափ
Բաժանորդագրվել
Վլադիմիր Գևորգյանը նշում է, որ բազմաթիվ հայեր վրաստանյան հանգստից վերադառնալուց հետո դժգոհում են թուրքերի և ադրբեջանցիների պահվածքից։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանից դեպի Վրաստան զբոսաշրջիկների այցերը նվազել են մի քանի պատճառով` գնաճի, Բագրատաշենի անցակետի ժամանակավոր փակման, ինչպես նաև ՀՀ–ից ՌԴ քաղաքացիների հոսքն է պակասել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ հայերը սկսել են քիչ նախընտրել հարևան երկիրը։
Օրերս Վրաստանի զբոսաշրջության վարչությունը զեկույց է հրապարակել` նշելով, որ Հայաստանից Վրաստան այցելողների թիվն այս տարվա առաջին կիսամյակում 2,4 անգամ կամ 9500–ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վրաստանի ուղղությամբ այցեր

«Պատճառներից մեկն այն է, որ Վրաստանում գնաճ է նկատվում, և նախկինի պես այլևս մատչելի ուղղություն չէ։ Շատ դեպքերում հանրային սնունդը դարձել է հայաստանյան գների նման, հյուրանոցներն էլ են թանկացել։ Երկրորդը, կարծում եմ, այն է, որ անցակետի հետ կապված խնդիր ունեինք, որովհետև որոշակի ժամանակ Բագրատաշենի անցման կետը փակ էր Լոռու մարզում տեղի ունեցած հորդառատ անձրևներից հետո։ Երրորդ պատճառն էլ Հայաստանի տարածքից ՌԴ քաղաքացիների այցերի նվազումն է Վրաստան»,– ասաց Գևորգյանը։
Դիտարկմանը, որ Վրաստանի ծովափնյա հատվածներում ավելացել է թուրքերի և ադրբեջանցիների ներկայությունը թե՛ բիզնեսի, թե՛ զբոսաշրջության առումով, Գևորգյանը պատասխանեց, որ հայաստանցիները մտահոգություններ հայտնում են այդ ազգությունների ներկայացուցիչների պահվածքի վերաբերյալ։
Նա ընդգծեց` հաճախ Վրաստանում անցկացրած հանգստից վերադառնալուց հետո շատերը դժգոհում են թուրքերի և ադրբեջանցիների պահվածքից հենց հայերի նկատմամբ։ Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա զբոսաշրջության փորձագետը վստահեցրեց` այն միշտ է ներկայացված եղել Վրաստանում։

Հայերի նախընտրած ուղղությունները

Գևորգյանը նշեց, որ հայերի համար ինչպես վերջին տարիներին, այնպես էլ հիմա շարունակում է առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը լինել Եգիպտոսը, որին հաջորդում է Կիպրոսը։ Նպաստող գործոն է ուղիղ և չարտերային չվերթերի առկայությունը։ Հունաստանը, ըստ փորձագետի, նույնպես առաջատարների ցանկում է։
«Այսուհետև մենք դեպի Մալդիվներ ուղիղ չվերթեր ունենք` տեխնիկական դադարով։ Մեր զբոսաշրջիկներն այդ ուղղությունն էլ են արդեն նախընտրում, բավականին մատչելի տարբերակներ կան։ Եթե հաջորդ տարիներին էլ այս չվերթերը շարունակական լինեն, ապա Մալդիվների ուղղությամբ էլ բարձր ցուցանիշներ կունենանք։
Իրանի նկատմամբ կա հետաքրքրվածություն, բայց հագուստի ու ալկոհոլային խմիչքների մասով սահմանափակումները հաճախ վանում են զբոսաշրջիկներին։ Այցելելու դեպքում էլ նախընտրում են, օրինակ, Քիշ կղզին, որը բավականին առաջադեմ հանգստի գոտի է, բայց, այնուամենայնիվ, Հայաստանից դեպի Իրան զբոսաշրջային մեծ հոսք չկա։ Դեպի հարևան և բարեկամական երկիր ուղևորությունները հիմնականում գործնական նպատակով են լինում։

Ներգնա զբոսաշրջություն

Զբոսաշրջության փորձագետը նշեց, որ ներգնա զբոսաշրջության առումով Ռուսաստանն ինչպես ամեն տարի, այնպես էլ հիմա առաջին տեղում է, բայց միևնույն ժամանակ նաև նվազում է նկատվում։
«Զբոսաշրջային ընկերությունների միջոցով ժամանող զբոսաշրջիկների թիվը պակասել է. 3-5 տոկոսի մասին է խոսքը։ Հիմնականում դրանք անհատ զբոսաշրջիկներ են կամ անձինք, որոնք առանց որևէ ընկերության դիմելու են ժամանում Հայաստան, ու նրանք հիմնականում Ռուսաստանում ապրող հայերն են»,– ասաց Գևորգյանը։
Նա նշեց, որ եվրոպական երկրներից էլ հոսքերը բավականին նվազել են։ Ընդգծեց` եվրոպական գործընկերներից շատերը զրույցների ընթացքում հայտնել են, որ 2024-2025 թթ. իրենց երկրներից եկող զբոսաշրջիկների մասին կարելի է մոռանալ` ելնելով անվտանգային հարցերից (Հայաստանը մի շարք եվրոպական երկրներում կարմիր գծով է նշված. խմբ.)։
Ըստ Գևորգյանի` դրամի կայունացումն ու գնաճն էլ է հանգեցրել տուրփաթեթների 30-40 տոկոս թանկացման։
Լրահոս
0