https://arm.sputniknews.ru/20240712/ukrainaji-zinvats-uzheri-gndakvotsutjan-hetevanqvov-shebekinvojum-7-mard-e-viravvorvel-78262439.html
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Շեբեկինոյում 7 մարդ է վիրավորվել
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Շեբեկինոյում 7 մարդ է վիրավորվել
Sputnik Արմենիա
Գնդակոծության հետևանքով ավտոմեքենաներ ու բազմաբնակարան շենքեր են վնասվել։ 12.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-12T10:05+0400
2024-07-12T10:05+0400
2024-08-19T14:57+0400
ռուսաստան
ուկրաինա
գնդակոծություն
շեբեկինո
վիրավոր
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243033_0:120:1280:840_1920x0_80_0_0_551db566fb53ae7368b576e486caa04a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հերթական անգամ գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, ինչի հետևանքով 7 մարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Նա հավելել է, որ գնդակոծության հետևանքով նաև 2 սոցիալական և 3 առևտրային օբյեկտներ են վնասվել։ Բեկորներն ընկել են 15 ավտոմեքենայի վրա, վնասվել են 3 բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածները, կոտրվել են ապակիները։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, հատկապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ուկրաինայի ԶՈւ–ն ԱԹՍ–ով հարվածել է Շեբեկինոյին, 5 երեխա վիրավորվել է. Գլադկով
ուկրաինա
շեբեկինո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243033_0:0:1280:960_1920x0_80_0_0_b45e73bbd778561cb2add078e79086e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, գնդակոծություն, շեբեկինո, վիրավոր
ռուսաստան, ուկրաինա, գնդակոծություն, շեբեկինո, վիրավոր
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Շեբեկինոյում 7 մարդ է վիրավորվել
10:05 12.07.2024 (Թարմացված է: 14:57 19.08.2024) Գնդակոծության հետևանքով ավտոմեքենաներ ու բազմաբնակարան շենքեր են վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հերթական անգամ գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, ինչի հետևանքով 7 մարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տվյալներով` 7 խաղաղ բնակիչ է տուժել` 5 կին և 2 տղամարդ։ Կանանցից մեկին բեկորային վնասվածք է ստացել կոնքի և կրունկի հատվածում, նրան տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 հիվանդանոց։ Եվս մեկ կին էլ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել, վնասվածքներ կան նաև դեմքի, ձեռքի և կրծքավանդակի հատվածում։ Բժիշկները նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց։ Երրորդ տուժածին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, նա հրաժարվել է հոսպիտալացումից։ Եվս 4 վիրավոր ինքնուրույն դիմել են Շեբեկինոյի կենտրոնական հիվանդանոց, բոլորին ցուցաբերվել է բուժօգնություն, հետագա բուժումը կստանան ամբուլատոր հիմունքներով»,– գրել է Գլադկովը Telegram–ում։
Նա հավելել է, որ գնդակոծության հետևանքով նաև 2 սոցիալական և 3 առևտրային օբյեկտներ են վնասվել։ Բեկորներն ընկել են 15 ավտոմեքենայի վրա, վնասվել են 3 բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածները, կոտրվել են ապակիները։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, հատկապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։