https://arm.sputniknews.ru/20240709/kiranc-gjughvov-ancnvogh-tshanaparhy-hulisi-10-ic-pak-klini-78189246.html
Կիրանց գյուղով անցնող ճանապարհը հուլիսի 10-ից փակ կլինի
Կիրանց գյուղով անցնող ճանապարհը հուլիսի 10-ից փակ կլինի
Sputnik Արմենիա
Ճանապարհը փակելու պատճառը շինարարական աշխատանքներն են, սակայն դեռ պարզ չէ, թե որքան ժամանակով է գյուղով անցնող ճանապարհը փակվելու։ 09.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-09T23:50+0400
2024-07-09T23:50+0400
2024-07-09T23:58+0400
տավուշ
կիրանց
ճանապարհ
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76799880_0:167:1600:1067_1920x0_80_0_0_55f3a8dd14d218430d57b88cb2c260ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հուլիսի 10-ից փակ կլինի Տավուշի մարզի Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։Նշվում է, որ ճանապարհը փակելու պատճառը շինարարական աշխատանքներն են, բայց չի հստակեցվում, թե որքան ժամանակով է գյուղով անցնող ճամփան փակ լինելու։Դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս այդ հատվածը շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։Հիշեցնենք՝ Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ կդառնա, երբ սահմանազատման շրջանակներում բնակավայրի մուտքի ճանապարհային կամուրջը կհանձնվի Ադրբեջանին։ Դելիմիտացիայի շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի հատված և նախապես 50-ից ավելի հողամասեր, պետք է անցնեն Ադրբեջանին։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76799880_177:0:1600:1067_1920x0_80_0_0_874742bcee0fb24d7d3369e9833f779f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, կիրանց, ճանապարհ, վարորդ
տավուշ, կիրանց, ճանապարհ, վարորդ
Կիրանց գյուղով անցնող ճանապարհը հուլիսի 10-ից փակ կլինի
23:50 09.07.2024 (Թարմացված է: 23:58 09.07.2024) Ճանապարհը փակելու պատճառը շինարարական աշխատանքներն են, սակայն դեռ պարզ չէ, թե որքան ժամանակով է գյուղով անցնող ճանապարհը փակվելու։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հուլիսի 10-ից փակ կլինի Տավուշի մարզի Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը։ Տեղեկությունը հայտնում է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ ճանապարհը փակելու պատճառը շինարարական աշխատանքներն են, բայց չի հստակեցվում, թե որքան ժամանակով է գյուղով անցնող ճամփան փակ լինելու։
«Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս այդ հատվածը շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։
Հիշեցնենք՝ Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ կդառնա, երբ սահմանազատման շրջանակներում բնակավայրի մուտքի ճանապարհային կամուրջը կհանձնվի Ադրբեջանին։ Դելիմիտացիայի շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի հատված և նախապես 50-ից ավելի հողամասեր, պետք է անցնեն Ադրբեջանին։