00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս համոզել Բայդենին. երբ Աստված լռում է, ստիպված խոսում է փողը

© AP Photo / Matt KelleyՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Ջո Բայդեն
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է Ամերիկայում համազգային դարձած հարցին` կանխատեսելով, թե նոյեմբերին ով կընտրվի ԱՄՆ նախագահ։
«Նախագահական մրցարշավից դուրս կգամ, միայն եթե ամենազոր Աստված իջնի երկնքից և ինձ ասի այդ մասին,- հայտնել է Ջո Բայդենը՝ ավելացնելով,– համենայնդեպս Կոնգրեսի զույգ պալատների Դեմոկրատական խմբակցությունների ղեկավարները հորդորում են ինձ ոչ մի դեպքում չհրաժարվել նախագահ վերընտրվելու մտադրությունից»։ Այսինքն` Բայդենի տրամաբանությունը շատ հստակ է՝ եթե ինձ համար ամենակարևոր եռյակը՝ Աստված, Սենատի Դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը և Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսը, սատարում են ինձ, ես ինչո՞ւ չպիտի փորձեմ կրկին հաղթել Դոնալդ Թրամփին։
Ֆրանսիացիները արեցին իրենց ընտրությունը. քվեարկեցին անորոշ ու անկանխատեսելի ապագայի օգտին
Իրականությունն այն է, որ, ինչպես արդարացիորեն նշում է «Axios» կայքը, աշխարհի ցանկացած երկրի ղեկավարի շուրջը գոյություն ունի, այսպես ասած, պաշտպանիչ փուչիկ։ Այդ փուչիկի ներսում գտնվող պաշտոնյաներն ու մերձավորները միշտ համաձայն են ղեկավարի հետ և այնպիսի պատրանք են ստեղծում նրա մոտ, ասես փուչիկից դուրս էլ տիրում են նույն բարենպաստ տրամադրությունները։ Հենց այդպես է առաջնորդը լիովին կտրվում իրականությունից և հավատում, որ ինքն անսխալական է։ Այնինչ երկուշաբթի Դեմոկրատ կոնգրեսականների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանցից շատերը բոլորովին չեն ցանկանում, որ Բայդենը շարունակի մրցարշավը։ Ինչպիսի՞ն էր նախագահի արձագանքը։ Նա հատուկ ուղերձով դիմեց իր կուսակից պատգամավորներին՝ հորդորելով նրանց այլևս ընդհանրապես չշոշափել այդ թեման։ Այսինքն՝ թողեք մնամ պատրանքներիս գրկում։
Այստեղ արդեն շատ որոշակի հոգեբանական խնդիր է նշմարվում, որը հատուկ է ոչ միայն Բայդենին։ «The Atlantic» պարբերականը փաստում է, որ բարդույթի նման մի բան է, երբ մարդը պարզապես ունակ չէ ընդունելու իր սխալը, իր թերացումը, իր անհաջողությունը և անընդհատ ուզում է համոզել բոլորին և ինքն իրեն, թե պարտությունն իրականում հաղթանակ է, որ մեղավոր են բոլորը բացի իրենից, որ իր դեմ բողոքողները պարզապես չարամիտներ են, որոնք փորձում են իրեն նվաստացնել։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ճակատագիրը նախագահի կնոջ ձեռքերում է
«Բայդենը պետք է իր մեջ ուժ գտնի հաղթահարելու սեփական թուլությունը, այլապես ո՛չ ինքը, ո՛չ էլ երկիրը չեն խուսափի շատ ավելի մեծ ու երկարատև նվաստացումից»,- եզրակացնում է ամերիկյան լրատվամիջոցը։
Մեկնաբաններից մեկը շատ դիպուկ նկատել է՝ վերջին հեռուստաբանավեճում Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին չի պարտվել, պարտվել է սեփական տարիքին։ Իսկ ՍԻԷնԷն-ը հայտնել է, որ այդ բանավեճից հետո խորացած կասկածները փարատելու համար Ջո Բայդենը հարցազրույցներ է տվել երկու ռադիոկայանի, որոնց պատրաստի հարցեր է ուղարկել Դեմոկրատական կուսակցության գրասենյակը։ Այսինքն` նախագահի համար պարզապես իդեալական պայմաններ են ստեղծվել, որոնց մասին կերազեր ցանկացած ղեկավար։ Բայց Բայդենը չի կարողացել հստակ պատասխանել նույնիսկ նախօրոք պատրաստած հարցերին։ Ինչպես ասում են, ծանր դեպք է։
Բա լավ, բացի Աստծուց էլ ո՞վ կամ ի՞նչը կարող է համոզել այս մարդուն հրաժարվել ևս չորս տարով իր նախագահությունը երկարաձգելու ցանկությունից. սա Ամերիկայում պարզապես համազգային հարց է դարձել։ Որքան էլ տարօրինակ թվա, պատասխանը շատ պարզ է՝ դոնորներն ու նրանց փողը։ Հիշո՞ւմ եք՝ մի քանի տարի առաջ Երևանում՝ Երաժշտական կոմեդիայի թատրոնում, մի ներկայացում կար Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսի մոտիվներով... Ո՞վ կենթադրեր, որ այդ ներկայացման անվանումը՝ «Ձեր Աստվածը փողն է», տարիներ անց լիովին կարտացոլի այն, ինչ կատարվում է նախընտրական Ամերիկայում։ Դեմոկրատների նախընտրական արշավի խոշոր հովանավորներից մի քանիսը վերջնաժամկետի նման մի բան են ներկայացրել՝ եթե Բայդենը մինչև ուրբաթ չի հրաժարվում ընտրապայքարից, մենք դադարեցնում ենք դոնորական գումարների տրամադրումը դեմոկրատներին։ Իհարկե, կարելի է շարունակել բարձրագոչ հայտարարություններ անել, թե փողը ոչինչ չի որոշում, իրականում բոլորն էլ հրաշալի գիտեն` նախընտրական կարիքների համար պատկառելի միջոցներ չունեցար՝ կյանքում նախագահ չես դառնա։ Խոսքն իհարկե Հայաստանի նախագահի մասին չէ, որի ձայնը տարին ընդամենը մի-երկու անգամ է լսվում։ Լավագույն դեպքում։
Իսկ ամերիկացիները շարունակում են հարցնել միմյանց՝ ի՞նչ է լինելու այս պատմության վերջը։ Վերլուծական կենտրոններից մեկը նույնիսկ այսպիսի անսպասելի առաջարկ է հրապարակել։ Քանզի նույնիսկ դեմոկրատների մի մասն է դեմ, որ Բայդենը շարունակի ընտրարշավը, ստացվում է, որ նա որոշ իմաստով սեփական հավակնությունների պատանդ է դարձրել իր կուսակիցներին։ Ազա՛տ արձակեք պատանդներին, կոչ են անում վերլուծաբանները՝ առաջարկելով` թողե՛ք, որ դեմոկրատներն իրենց օգոստոսյան համագումարում թեկնածու առաջադրեն ում ցանկանում են, իսկ դուք շարունակեք մասնակցել ընտրապայքարին, բայց արդեն որպես անկախ թեկնածու։ Կընտրվե՞ք՝ թող դեմոկրատները տանջվեն ու զղջան իրենց արածի համար։ Չե՞ք ընտրվի, գոնե արդարացում կունենաք, որ չեք վնասել ձեր կուսակցությանը։
Իսկ իմ կանխատեսումը մնում է անփոփոխ։ Այսքանից հետո նոյեմբերին Ամերիկայի նախագահ կընտրվի… Ջո Բայդենը։
Լրահոս
0