00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակադեմիական քաղաքի առաջին շենքը պատրաստ կլինի մինչև 2029 թվականը. Թոբիաս Քեյլ

© Photo : official site of the Prime Minister of RAԹոբիաս Քեյլ
Թոբիաս Քեյլ - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Թոբիաս Քեյլ
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ ակադեմիական քաղաքի ստեղծման վրա ծախսվելիք միջոցներին և ընդգծեց, որ հստակ հաշվարկներ դեռ չկան, բայց նախագիծը մի քանի տրիլիոն դրամ կարժենա։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի առաջին շենքը պատրաստ կլինի մինչև 2029 թվականը։ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը ներկայացնելիս այս մասին հայտարարեց հատակագիծը նախագծող գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։
«Ակադեմիական քաղաքը մեծ ծրագիր է, ժամանակատար, և դրա ամբողջական ավարտը կարող է տևել 20-30 տարի։ Մեզ համար առաջնային է ավարտել այն շենքերի կառուցումը, որոնք ունեն ոչ միայն կրթական, այլև հասարակական կարևորություն։ Առաջնային են նաև հանրային տրանսպորտը, համերգային դահլիճները, մշակութային կենտրոնները»,–ասաց Քեյլը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հույս հայտնեց, որ 2025 թվականի փետրվարից կկարողանան ավարտել առանձին շենքերի նախագծման աշխատանքները, իսկ շինարարությունների իրականացման պլանը ընթացքում կհստակեցվի։ Նրա խոսքով` դրանք կախված են բազմաթիվ գործոններից։
Անդրեասյանը դեռ հստակ չի կարող ասել` որևէ բուհի 2029 թվականից կտեղափոխվի ակադեմիական քաղաք, թե ոչ , բայց վստահ է, որ դա մի միջավայր է լինելու, որտեղ ձգտելու են րոպե առաջ հայտնվել բոլորը։
Անդրադառնալով ակադեմիական քաղաքի ստեղծման վրա ծախսվելիք միջոցներին` նախարարն ընդգծեց, որ դա լայնածավալ ծրագիր է, հստակ հաշվարկներ դեռ չկան, բայց կարժենա մի քանի տրիլիոն դրամ։
«Ակնհայտ է, որ պետությունը չի պատկերացնում այս ծրագրի իրագործումը միայնակ, ներդրումային ծրագրեր են լինելու, և մասնավորի կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա արդեն»,–ասաց նա։
Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Լրահոս
0