https://arm.sputniknews.ru/20240709/erevanum-hunvari-1ic-hunisi-30y-hasarakakan-transpvorti-167-varvord-azatvel-e-ashkhatanqic-78144395.html
Երևանում հունվարի 1–ից հունիսի 30–ը հասարակական տրանսպորտի 167 վարորդ ազատվել է աշխատանքից
Երևանում հունվարի 1–ից հունիսի 30–ը հասարակական տրանսպորտի 167 վարորդ ազատվել է աշխատանքից
Sputnik Արմենիա
Միայն մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ ուղևորներն ահազանգել են 117 անգամ։ 09.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-09T11:26+0400
2024-07-09T11:26+0400
2024-07-09T12:21+0400
ավտոբուս
վարորդ
երևան
երևանի քաղաքապետարան
ազատման դիմում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380034_0:39:1600:939_1920x0_80_0_0_94919abd7e9072269422dcd3648722bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տարվա սկզբից ավելի քան 160 վարորդ ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Նա ընդգծել է, որ ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից հայտնեցին, որ մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ ուղևորներն ահազանգել են 117 անգամ։ Ահազանգերի հիման վրա վարորդներին զգուշացումներ, բանավոր և գրավոր նկատողություններ են տրվել, ինչպես նաև կազմվել են արձանագրություններ։ Այդ ժամանակահատվածում միայն 1 վարորդ է ազատվել աշխատանքից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380034_0:0:1421:1065_1920x0_80_0_0_76cc050c1b07f15028b056b22ea27400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, վարորդ, երևան, երևանի քաղաքապետարան, ազատման դիմում
ավտոբուս, վարորդ, երևան, երևանի քաղաքապետարան, ազատման դիմում
Երևանում հունվարի 1–ից հունիսի 30–ը հասարակական տրանսպորտի 167 վարորդ ազատվել է աշխատանքից
11:26 09.07.2024 (Թարմացված է: 12:21 09.07.2024) Միայն մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ ուղևորներն ահազանգել են 117 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տարվա սկզբից ավելի քան 160 վարորդ ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից»,– գրել է Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից հայտնեցին, որ մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ
ուղևորներն ահազանգել են 117 անգամ։ Ահազանգերի հիման վրա վարորդներին զգուշացումներ, բանավոր և գրավոր նկատողություններ են տրվել, ինչպես նաև կազմվել են արձանագրություններ։ Այդ ժամանակահատվածում միայն 1 վարորդ է ազատվել աշխատանքից։