https://arm.sputniknews.ru/20240706/hajastanum-kanckacvi-artsiv-gvortsynker-2024-haj-amerikjan-hamategh-zvoravarzhutjuny-hh-pn-78044047.html
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. ՀՀ ՊՆ
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից շեշտում են, որ խաղաղապահ առաքելությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները գործընկեր երկրներում պարբերաբար մասնակցում... 06.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-06T10:15+0400
2024-07-06T10:15+0400
2024-07-06T10:44+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զորավարժություններ
հայաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65663740_0:11:1280:731_1920x0_80_0_0_102a5431b1d8eccdc0465fe1242ec8c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի -Sputnik. Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանոթյան նախարարության մամուլի ծառայությունը։Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածություն»,–մանրամասնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։Շեշտվում է, որ խաղաղապահ առաքելությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:Հիշեցնենք` «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություն է անցկացվել նաև 2023–իսեպտեմբերին։Նախորդ տարի Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում և Արմավիրում։Հրամանատարությունից նշել էին, որ զորավարժությունները Հայաստանի 12–րդ խաղաղապահ բրիգադին կօգնեն նախապատրաստվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուն։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65663740_68:0:1205:853_1920x0_80_0_0_9f3eb6537b9da4bf2b2863c26d41e9f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), զորավարժություններ, հայաստան, ամն
հհ պաշտպանության նախարարություն (պն), զորավարժություններ, հայաստան, ամն
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. ՀՀ ՊՆ
10:15 06.07.2024 (Թարմացված է: 10:44 06.07.2024) ՀՀ պաշտպանական գերատեսչությունից շեշտում են, որ խաղաղապահ առաքելությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները գործընկեր երկրներում պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի -Sputnik. Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է
ՀՀ պաշտպանոթյան նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածություն»,–մանրամասնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Շեշտվում է, որ խաղաղապահ առաքելությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
Հիշեցնենք` «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան
զորավարժություն է անցկացվել նաև 2023–իսեպտեմբերին։
Նախորդ տարի Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը
հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում և Արմավիրում։
Հրամանատարությունից նշել էին, որ զորավարժությունները Հայաստանի 12–րդ խաղաղապահ բրիգադին կօգնեն նախապատրաստվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուն։