https://arm.sputniknews.ru/20240702/tsanramartik-hripsime-khurshudjann-avartum-e-marzakan-karieran-77900052.html
Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան
Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան
Sputnik Արմենիա
ԿԳՄՍՆ–ում կայացած հանդիպման ժամանակ Կարեն Գիլոյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը քննարկել են սպորտին առնչվող մի շարք հարցեր։ 02.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-02T19:28+0400
2024-07-02T19:28+0400
2024-07-02T19:29+0400
հայաստան
հռիփսիմե խուրշուդյան
ծանրամարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72742213_0:0:1600:901_1920x0_80_0_0_ece4498a47f1c8b9536c613add2753e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է Հռիփսիմե Խուրշուդյանին և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար։«Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»,– ասել է նա:Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:Հիշեցնենք` փետրվարի 19-ին Եվրոպայի առաջնությունում իր վերջին մոտեցումից հետո 36-ամյա ծանրամարտիկը հանեց մարզակոշիկները` ակնարկելով կարիերան ավարտելու մասին, սակայն մի քանի օր անց` փետրվարի 22-ին, Երևան վերադառնալուց հետո հայտարարեց, որ հնարավոր է` շարունակի կարիերան և մասնակցի աշխարհի առաջնությանը։Ամենաշատը վախենում եմ, որ մարդիկ ինձ կմոռանան. Հռիփսիմե Խուրշուդյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72742213_98:0:1522:1068_1920x0_80_0_0_e6bae4c181e0520ca7c8d4f22c2cea5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հռիփսիմե խուրշուդյան, ծանրամարտ
հայաստան, հռիփսիմե խուրշուդյան, ծանրամարտ
Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան
19:28 02.07.2024 (Թարմացված է: 19:29 02.07.2024) ԿԳՄՍՆ–ում կայացած հանդիպման ժամանակ Կարեն Գիլոյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը քննարկել են սպորտին առնչվող մի շարք հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է Հռիփսիմե Խուրշուդյանին և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար։
«Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»,– ասել է նա:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:
Հիշեցնենք` փետրվարի 19-ին Եվրոպայի առաջնությունում իր վերջին մոտեցումից հետո 36-ամյա ծանրամարտիկը հանեց մարզակոշիկները` ակնարկելով կարիերան ավարտելու մասին, սակայն մի քանի օր անց` փետրվարի 22-ին, Երևան վերադառնալուց հետո
հայտարարեց, որ հնարավոր է` շարունակի կարիերան և մասնակցի աշխարհի առաջնությանը։