00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթեցին աջերը

Բաժանորդագրվել
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով «Ազգային միավորում» կուսակցությունն առաջատարն է, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան՝ երկրորդը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան` երրորդը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Աջակողմյան «Ազգային միավորումը» և նրա դաշնակից ուժերը հաղթել են Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 33,4%-ը, գրում է Parisien թերթը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները։
««Ազգային միավորումն» և նրա դաշնակիցները հավաքել են ձայների 33,4 տոկոսը»,–գրում է թերթը։
Նշվում է, որ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան երկրորդ տեղում է՝ ձայների 27,98 տոկոսով, երրորդում՝ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան է, որն հավաքել է ընտրողների 20,76 տոկոս ձայնը։ Չորրորդ տեղում «Հանրապետականներն» են՝ 6,56 տոկոսով, մյուս կուսակցությունները ստացել են 3,67 տոկոս ձայն։
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորումից» ընտրվել է 39 պատգամավոր, «Նոր ժողովրդական ճակատից»՝ 32, Մակրոնի կոալիցիան ընդամենը երկու պատգամավոր կունենա, հանրապետականներից` մեկ պատգամավոր, այլ կուսակցություններից՝ երկու պատգամավոր։
Ըստ ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միտումնավոր փորձում է քաոս ստեղծել երկրում՝ հակադրելով տարբեր հայացքներով ընդդիմադիր երկու դաշինքների, որն արտակարգ իրավիճակ կստեղծի և Սահմանադրությամբ լիազորություններ կտա նրան բացառիկ հոդված կիրառելու։
Ըստ Ֆիլիպոյի՝ «Ազգային միավորումը» խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալու հնարավորություն ունի, սակայն մեծ հավանականություն կա, որ ոչ մի դաշինք ԱԺ-ում հստակ առավելություն չի ստանա։
Նրա կարծիքով՝ հենց դրա վրա էր հույսը դնում Մակրոնը, որպեսզի, մասնավորապես, կարողանար կիրառել Սահմանադրության 16-րդ հոդվածը։ Այս հոդվածը նախագահին արտակարգ լիազորություններ է տալիս երկու դեպքում՝ «երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքների» կամ «կառավարական մարմինների բնականոն գործունեության խախտումների»։
«Մակրոնը, կազմակերպելով խորհրդարանի անսպասելի լուծարումը, իր գլխում այս ծրագիրն ուներ, նա կանխատեսում էր քաոս Ֆրանսիայում, որպեսզի կիրառի Սահմանադրության 16-րդ հոդվածը, որն իրեն լիարժեք իշխանություն է տալիս: Սա իրականություն է, ինչի մասին գրում էին անգամ ֆրանսիական լրատվամիջոցները»,- ասել է Ֆիլիպոտը։
Նախկինում Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ նախագահի պաշտոնից՝ անկախ ընտրությունների արդյունքներից և կշարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թ.։ Ինչպես գրում էին լրատվամիջոցները, նա իրեն հաջորդելու է պատրաստում հունվարին իր կողմից վարչապետ նշանակված Գաբրիել Աթալին։
Ֆրանսիական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Մակրոնը «շատ մտերիմների հետ» քննարկել է 16-րդ հոդվածը կիրառելու հնարավորությունը։
Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ այս սահմանադրական «զենքը» օգտագործվել է միայն մեկ անգամ՝ 1961 թվականին գեներալ Շառլ դը Գոլի կողմից Ալժիրում ֆրանսիական ստորաբաժանումները ղեկավարող գեներալների դեմ, ինչը նրան թույլ է տվել ռազմական առճակատման գնալ նրանց հետ։
Լրահոս
0