https://arm.sputniknews.ru/20240629/turqiajum-aeki-shinararnerin-teghapvokhvogh-avtvobusi-vtari-hetevanqvov-rd-qaghaqaci-e-mahacel-77795247.html
Թուրքիայում ԱԷԿ–ի շինարարներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել
Թուրքիայում ԱԷԿ–ի շինարարներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել
Sputnik Արմենիա
Թուրքիայում ՌԴ դեսպանությունը հորդորել է վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։ 29.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-29T15:06+0400
2024-06-29T15:06+0400
2024-06-29T15:10+0400
թուրքիա
վթար
ավտոբուս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1d/77790280_0:67:1280:787_1920x0_80_0_0_55d345fa8625905f5bcb015e017dad8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի շինարարներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Անկարայում ՌԴ դեսպանությունից։«Ակկույու նուկլեար» նախագծային ընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայում վթարի են ենթարկվել «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարներին տեղափոխող երկու ծառայողական ավտոբուսները, վթարի հետևանքով 2 մարդ է մահացել։Նախնական տեղեկություններով՝ ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային ընկերության ավտոբուսներից մեկի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է մարդատար ավտոմեքենայի և մեկ այլ ավտոբուսի:Հիշեցնենք` ըստ թուրքական աղբյուրների` վթարի հետևանքով նաև 35 մարդ է տուժել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1d/77790280_72:0:1209:853_1920x0_80_0_0_10024b4a7de1d00c94b40740456c2dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, վթար, ավտոբուս, ռուսաստան
թուրքիա, վթար, ավտոբուս, ռուսաստան
Թուրքիայում ԱԷԿ–ի շինարարներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել
15:06 29.06.2024 (Թարմացված է: 15:10 29.06.2024) Թուրքիայում ՌԴ դեսպանությունը հորդորել է վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի շինարարներին տեղափոխող
ավտոբուսի վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել:
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Անկարայում ՌԴ դեսպանությունից։
«Ակկույու նուկլեար» նախագծային ընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայում վթարի են ենթարկվել «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարներին տեղափոխող երկու ծառայողական ավտոբուսները, վթարի հետևանքով 2 մարդ է մահացել։
Նախնական տեղեկություններով՝ ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային ընկերության ավտոբուսներից մեկի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է մարդատար ավտոմեքենայի և մեկ այլ ավտոբուսի:
«Այս պահի տվյալներով՝ մահացածների թվում Ռուսաստանի քաղաքացի կա։ Քանի որ շատ հակասական տեղեկություններ են տարածվում, խնդրում ենք վստահել միայն պաշտոնական աղբյուրներին», - հայտնել են դեսպանությունից։
Հիշեցնենք` ըստ թուրքական աղբյուրների` վթարի հետևանքով նաև 35 մարդ է տուժել։