https://arm.sputniknews.ru/20240628/merdzavvor-arevelqum-larvatsutjan-atshy-vtangavvor-e-lavrvovy-ev-bagherin-khvosel-en-herakhvosvov-77780088.html
Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Բաղերին խոսել են հեռախոսով
Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Բաղերին խոսել են հեռախոսով
Sputnik Արմենիա
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։ 28.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-28T21:40+0400
2024-06-28T21:40+0400
2024-06-28T21:44+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
սերգեյ լավրով
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/15/77429250_0:0:2560:1440_1920x0_80_0_0_2d210091a1ee22ab2d7e063bf853ed53.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։Շեշտվել է առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը՝ կառուցողական տրամադրված միջազգային դերակատարների աջակցությամբ։Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն փոխգործակցել՝ ի շահ երկկողմ օրակարգի գործնական հարցերի հետևողական լուծման:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/15/77429250_320:0:2240:1440_1920x0_80_0_0_524c70f51617ee8528eaded40216d797.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, մերձավոր արևելք
Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Բաղերին խոսել են հեռախոսով
21:40 28.06.2024 (Թարմացված է: 21:44 28.06.2024) Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։
«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրման կապակցությամբ, որն առաջացել է բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորման հետևանքով, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվել է առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու առաջնահերթությունը՝ կառուցողական տրամադրված միջազգային դերակատարների աջակցությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն փոխգործակցել՝ ի շահ երկկողմ օրակարգի գործնական հարցերի հետևողական լուծման:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։