00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ի հետ համաձայնագիրը կարող է 30-40%–ով ավելացնել գործարքների ծավալը. Իրանի ԱԳՆ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՄեհդի Սաֆարի
Մեհդի Սաֆարի - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2024
Մեհդի Սաֆարի
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագրին:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրանի և Ռուսաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համաձայնագրի վավերացումը կարող է 30-40 տոկոսով ավելացնել երկրների միջև առևտրային գործարքների ծավալը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը և այն ներկայացրել խորհրդարան: Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։
«Ռուսաստանն ու Իրանը վավերացրել են Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագիրը, և, իմ կարծիքով, այդ համաձայնագրի շրջանակներում գործարքները մինչ օրս լավ են զարգացել: Սակայն այս վավերացումից հետո (երկու երկրների կողմից. խմբ.), կարծում եմ, Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Եվրասիայի միջև առևտրային գործարքները կաճեն 30-40 տոկոսով», – ասել է Սաֆարին։
Կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Դրա նպատակը ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև առևտրի ազատականացումն ու պարզեցումն է՝ սակագնային և ոչ սակագնային արգելքների նվազեցման կամ վերացման, տնտեսական և առևտրային փոխգործակցությանն աջակցելու միջոցով:
Ի՞նչ կտա Հայաստանին ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը
Այս փաստաթուղթը ձևավորում է ստորագրող կողմերի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք հնարավորինս մոտ են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Դրանք են, օրինակ, առավել բարենպաստ ռեժիմն ու ազգային ռեժիմը, պաշտպանական միջոցների և մաքսային վարչարարության կիրառումը, ապրանքների ներմուծման քանակական արգելքներից և սահմանափակումներից հրաժարվելը։ Այն նաև դրույթներ ունի, որոնք ամրագրում են ԱՀԿ հիմնական ստանդարտները անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, տեխնիկական կարգավորման առումով:
Լրահոս
0