00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու հեռու թռչել, եթե ՀՀ-ն կողքիդ է․ Չարկվիանին նշել է՝ ինչը կարող է գրավել վրացիներին

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդրե Չարկվիանի
Ալեքսանդրե Չարկվիանի - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Ալեքսանդրե Չարկվիանի
Բաժանորդագրվել
Հայաստանը բազմաթիվ տեսարժան վայրերով, հետաքրքիր նախագծերով ու ծրագրերով երկիր է, սակայն թույլ է ներկայացված Վրաստանում:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանը պետք է աշխատի իր ներուժն առաջին հերթին հարևաններին ներկայացնելու ուղղությամբ։ Չէ որ սա մի երկիր է, որտեղ շատ են հետաքրքիր վայրերը, ծրագրերն ու նախագծերը, որոնք լայն հնարավորություններ են բացում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց USAID -ի «Հարավային Կովկաս» տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրի ֆինանսների և գործառնությունների տնօրեն Ալեքսանդրե Չարկվիանին Երևանում կայացած հայ-վրացական զբոսաշրջային համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ ասվածի մեջ համոզվել է ոչ միայն անձամբ ինքը, այլ նաև Վրաստանի 24 զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները, որոնք համաժողովին մասնակցելու համար ժամանել են Հայաստանի մայրաքաղաք:
«Մենք տեսանք բազմաթիվ մշակութային հուշարձաններ և կենտրոններ, համտեսեցինք հայկական հիասքանչ խոհանոցը, երեկոներ անցկացրեցինք Երևանի հրաշալի սրճարաններում և բարերում, ծանոթացանք հայ ժողովրդի կյանքի ամենօրյա ռիթմին և հաճելիորեն զարմացանք», - ասաց նա:
Չարկվիանին ընդգծեց, որ հարևան Վրաստանում Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա: Իսկ չէ՞ որ բոլորովին պարտադիր չէ ինչ-որ տեղ թռչել նոր տպավորությունների ու էմոցիաների հետևից, կարելի է այցելել Երևան և այստեղ զգալ ինչպես տանը։ Գրավում է նաև հայկական հյուրընկալությունը, շփման մեջ դժվարությունների բացակայությունը։
Միևնույն ժամանակ նա մատնանշեց մի շարք ուղղություններ, որոնք հարևանները կարող էին փոխառել միմյանցից, կիսվել փորձով: Օրինակ, վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում նորարարական «Սմարթ» կենտրոնների նկատմամբ, որոնք օգնում են երեխաներին զարգանալ։
Հայաստանը, բացի այդ, զարգանում է բազմաթիվ ուղղություններով, և միանգամայն հնարավոր է, մաքուր էջից սկսելով, թույլ չտա այն սխալները, որոնք թույլ կտային մյուս երկրները, այդ թվում և Վրաստանը։
Չարկվիանին տպավորված է Երևանով՝ ընդարձակ փողոցներով, սրճարաններով և սպասարկման բարձր մակարդակ ունեցցող ռեստորաններով։ Հայ գործընկերներին նա խորհուրդ է տալիս առանձնացնել ինչ-որ յուրահատուկ բան և այն առաջարկել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև աշխարհին՝ հաշվի առնելով հայկական մեծ սփյուռքի ներուժը:
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
Ինչ վերաբերում է բուն համաժողովին, Չարկվիանին նշեց, որ նման միջոցառումները նպաստում են մարդկանց միջև կապերի հաստատմանը:
Համաժողովի շրջանակում երկու երկրների տուրօպերատորները կարող են պայմանավորվել նաև միասնական զբոսաշրջային պրոդուկտների և փաթեթների մշակման շուրջ, ինչը կբարձրացնի դրանց զբոսաշրջային գրավչությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի դրությամբ 2024 թվականի սկզբից Հայաստան է այցելել 766 745 զբոսաշրջիկ։ Վրաստանը այցելությունների թվով երկրորդ տեղում է Ռուսաստանից հետո։
Լրահոս
0