https://arm.sputniknews.ru/20240623/derbendum-spanel-en-ekeghecu-qajanajin-ev-makhachkalaji-tatshari-pahakin-77510516.html
Դերբենդում սպանել են եկեղեցու քահանային և Մախաչկալայի տաճարի պահակին
Դերբենդում սպանել են եկեղեցու քահանային և Մախաչկալայի տաճարի պահակին
Sputnik Արմենիա
Ըստ տեղեկությունների՝ քահանաները փակվել են եկեղեցում, սպասում են օգնության։ 23.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-23T21:02+0400
2024-06-23T21:02+0400
2024-06-24T08:29+0400
մախաչկալա
եկեղեցի
սինագոգ
ոստիկան
սպանություն
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77509387_0:0:1600:900_1920x0_80_0_0_719954810a58d705edbdc4d0085e81b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Դերբենդի եկեղեցու քահանահայր Նիկոլայը և Մախաչկալայի եկեղեցու պահակը սպանվել են գրոհայինների կողմից: Տեղեկությունը հայտնել Է հանրապետության հասարակական դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Շամիլ Խադուլաևը:Ավելի վաղ հաղորդվել էր երկու սպանվածի և վեց վիրավորի մասին: Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրության պատճառով ստեղծվել է օպերատիվ շտաբ։Ազգային հակաահաբեկչական կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դերբենդում և Մախաչկալայում զինված հարձակումներ են իրականացվել երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Նախնական տվյալներով՝ Մախաչկալայում երկու գրոհային է ոչնչացվել։Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա. ՌԴ ՆԳՆ
մախաչկալա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77509387_200:0:1400:900_1920x0_80_0_0_ac588e585518cedbc622e787302221bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մախաչկալա, видео, եկեղեցի, սինագոգ, ոստիկան, սպանություն, ահաբեկչություն
մախաչկալա, видео, եկեղեցի, սինագոգ, ոստիկան, սպանություն, ահաբեկչություն
Դերբենդում սպանել են եկեղեցու քահանային և Մախաչկալայի տաճարի պահակին
21:02 23.06.2024 (Թարմացված է: 08:29 24.06.2024) Ըստ տեղեկությունների՝ քահանաները փակվել են եկեղեցում, սպասում են օգնության։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Դերբենդի եկեղեցու քահանահայր Նիկոլայը և Մախաչկալայի եկեղեցու պահակը սպանվել են գրոհայինների կողմից: Տեղեկությունը հայտնել Է հանրապետության հասարակական դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Շամիլ Խադուլաևը:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու սպանվածի և վեց վիրավորի մասին: Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրության պատճառով ստեղծվել է օպերատիվ շտաբ։
«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հայր Նիկոլային Դերբենդի եկեղեցում սպանել են, կտրել կոկորդը։ Նա 66 տարեկան էր։ Մախաչկալայի եկեղեցում Միքայել անունով պահակին գնդակահարել են ատրճանակով։ Քահանաները փակվել են եկեղեցում, սպասում են օգնության»,- գրել է Խադուլաևը տելեգրամյան ալիքում։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դերբենդում և Մախաչկալայում զինված հարձակումներ են իրականացվել երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Նախնական տվյալներով՝ Մախաչկալայում երկու գրոհային է ոչնչացվել։