https://arm.sputniknews.ru/20240623/vaghy-sevastvopvolum-sgvo-or-e-i-hishatak-ukrainakan-hardzakman-zvoheri-77503909.html
Վաղը Սևաստոպոլում սգո օր է՝ ի հիշատակ ուկրաինական հարձակման զոհերի
Վաղը Սևաստոպոլում սգո օր է՝ ի հիշատակ ուկրաինական հարձակման զոհերի
Sputnik Արմենիա
Նահանգապետը գրել է, որ Սեւաստոպոլը սգում է։ 23.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-23T18:04+0400
2024-06-23T18:04+0400
2024-08-19T15:08+0400
սևաստոպոլ
սգո օր
ուկրաինա
զոհ
հրթիռակոծություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77501550_0:0:3294:1853_1920x0_80_0_0_c39edd8e16cdcfbcf1fed6f66a1d0508.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վաղը` հունիսի 24–ին, Սևաստոպոլում սգո օր է հայտարարվել` ի հիշատակ ուկրաինական զինված ուժերի հարձակումից զոհվածների, հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։Նա նշել է, որ պետական և քաղաքային հիմնարկների շենքերի դրոշները կխոնարհեն։Հունիսի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:15-ին կանխամտածված ահաբեկչություն է իրականացվել Սևաստոպոլ քաղաքի վրա ամերիկյան հինգ օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռներով՝ հագեցած կասետային մարտագլխիկներով։ Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։ Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլի խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վիրավորում է ստացել 124 մարդ, որոնցից 27-ը երեխաներ են։ Զոհվածների թվում 2 երեխա կա։Բժիշկները պայքարում Սևաստոպոլում վիրավորված 5 երեխաների կյանքի համար. Լվովա-Բելովա
սևաստոպոլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77501550_0:0:2732:2048_1920x0_80_0_0_e2b3dcb72ff753039c48f3f2141d3e91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևաստոպոլ, սգո օր, ուկրաինա, զոհ, հրթիռակոծություն
սևաստոպոլ, սգո օր, ուկրաինա, զոհ, հրթիռակոծություն
Վաղը Սևաստոպոլում սգո օր է՝ ի հիշատակ ուկրաինական հարձակման զոհերի
18:04 23.06.2024 (Թարմացված է: 15:08 19.08.2024) Նահանգապետը գրել է, որ Սեւաստոպոլը սգում է։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վաղը` հունիսի 24–ին, Սևաստոպոլում սգո օր է հայտարարվել` ի հիշատակ ուկրաինական զինված ուժերի հարձակումից զոհվածների, հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։
«Այսօր տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Սևաստոպոլում վաղը՝ հունիսի 24-ին, սգո օր է հայտարարվել: Սևաստոպոլում չեղարկվելու են բոլոր մշակութային, սպորտային և այլ հանրային միջոցառումները»,–ասված է Ռազվոժաևի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ պետական և քաղաքային հիմնարկների շենքերի դրոշները կխոնարհեն։
Հունիսի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:15-ին կանխամտածված ահաբեկչություն է իրականացվել Սևաստոպոլ քաղաքի վրա ամերիկյան հինգ օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռներով՝ հագեցած կասետային մարտագլխիկներով։ Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։ Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլի խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վիրավորում է ստացել 124 մարդ, որոնցից 27-ը երեխաներ են։ Զոհվածների թվում 2 երեխա կա։