https://arm.sputniknews.ru/20240622/demarsh-israjeli-dem-te-humanizmi-akt-pvordzagety-hhi-kvoghmic-paghestini-tshanachman-massin-77451294.html
Դեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ–ի կողմից Պաղեստինի ճանաչման մասին
Դեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ–ի կողմից Պաղեստինի ճանաչման մասին
Sputnik Արմենիա
Երևանը հերթական անգամ ցույց տվեց, որ նույն Ադրբեջանի հետ դիմակայությունը բացարձակապես զուրկ է կրոնական ենթատեքստից։ 22.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-22T09:56+0400
2024-06-22T09:56+0400
2024-06-22T10:08+0400
պաղեստին
իսրայել
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43568808_0:22:1600:922_1920x0_80_0_0_ff81d761ba09b249c9694faa5bcc83b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Պաղեստինը պաշտոնապես ճանաչելու Հայաստանի որոշման մեջ պետք է տեսնել մի քանի գործոն ՝ գլոբալ մերձապաղեստինյան միտումներից մինչև Իսրայելի դեմ դեմարշ և մահմեդական երկրների հետ էլ ավելի մերձենալու ձգտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արևելագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը։Հայտնել ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հունիսի 21-ին հանդես է եկել Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ՝ ընդգծելով հավատարմությունը միջազգային իրավունքի, ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության և խաղաղ համակեցության սկզբունքներին: Երևանն անդրադարձել է Գազայի աղետալի վիճակին և շարունակվող հակամարտությանը ՝ այն համարելով միջազգային օրակարգի կարևորագույն հարցերից մեկը, որը պահանջում է լուծում:Պետրոսյանը կարծում է, որ Գազայում իսրայելական բանակի ռազմական գործողությունները և խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերը միջազգային հանրության շրջանում առաջացրել են մոտեցման փոփոխություն պաղեստինա–իսրայելական հիմնախնդրի հետ կապված։Արևելագետի խոսքով` Իսրայելին հասկացնում են, որ լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի ստեղծումը, տարածաշրջանային մեծ պատերազմ հրահրելու փորձերն անընդունելի են։ Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության անդամ, պետք է արտահայտեր իր հստակ դիրքորոշումը, ինչն էլ արել է։Ինչ վերաբերում է Իսրայելին, մեր զրուցակիցը հավանական է համարում, որ Երևանն իր այս որոշմամբ ցանկանում է Իսրայելի լրացուցիչ ուշադրությունը հրավիրել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա` վեր հանելով Ադրբեջանին ցուցաբերվող անընդունելի ռազմական աջակցությունը և, իհարկե, հայ համայնքի նկատմամբ վարվող քաղաքականությունը Իսրայելի կողմից։Ի՞նչ կտա Պաղեստինը ճանաչելը Հայաստանին«Առաջին հերթին ՀՀ–ն` որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, իր սկզբունքային մոտեցումն է հայտնում այս լրջագույն հակամարտության հետ կապված, այսինքն անմասն չի մնում այս հիմնախնդրից։ Երկրորդը` կարևոր արձանագրում կլինի ՀՀ–ի և մի շարք մահմեդական երկրների, այդ թվում` մեր հարևանների հետ հարաբերություններում։ Պաղեստինի ճանաչումը կարող է նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները հարևան մահմեդական երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների հետ: Եվ հերթական անգամ կընդգծի Հայաստանի ռազմավարական մոտեցումը նման խնդիրների կարգավորման հետ կապված»,–ընդգծեց Պետրոսյանը։Իսրայելի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանի հետ հանդիպում այս պահին տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակԲացի դա, սա հերթական հնարավորությունն էր Հայաստանի համար` ցույց տալու, որ ՀՀ–ն երբեք նման կոնֆլիկտները չի դիտարկել կրոնական տեսանկյունից` այն, ինչ փորձում էին տասնամյակներ շարունակ ցույց տալ Թուրքիան ու Ադրբեջանը։Միևնույն ժամանակ փորձագետը հիմքեր չի տեսնում կարծելու, որ Հայաստանի մերձապաղեստինյան քայլերը թույլ կտան լուրջ փոփոխություններ մտցնել Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում: Ինչպես հայտնի է, Անկարայի և Բաքվի՝ երկու ռազմավարական դաշնակիցների դիրքորոշումները փոքր-ինչ տարբերվում են պաղեստինյան հարցում։Այս որոշումից հետո Պետրոսյանը ամենավտանգավոր խնդիրը համարում է Իսրայելի հայ համայնքի անվտանգության հարցը, որովհետև դա կարող է ավելի բորբոքել հատկապես ծայրահեղական, ազգայնական և կրոնական հակում ունեցող հրեաների շրջանում։«Կարող են հակահայ տրամադրություններ բորբոքվել, այսինքն` հարձակումներ լինեն։ Ավելի մեծ մարտահրավեր, չեմ կարծում, թե կարող է առաջացնել ՀՀ–ի համար»,–հավելեց Պետրոսյանը` ընդգծելով, որ հնարավորություններն ավելի մեծ են, քան ռիսկերը։Հավելենք, որ ՀՀ–ի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելն արդեն ողջունել են Պաղեստինն ու Թուրքիան։ Ինչ վերաբերում է Իսրայելի արձագանքին, ապա այդ երկիրը Իսրայելում Հայաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ։ Ավելին` Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43568808_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a9283a06d00484773a7bea5f7cc99a1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաղեստին, իսրայել, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
պաղեստին, իսրայել, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Դեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ–ի կողմից Պաղեստինի ճանաչման մասին
09:56 22.06.2024 (Թարմացված է: 10:08 22.06.2024) Երևանը հերթական անգամ ցույց տվեց, որ նույն Ադրբեջանի հետ դիմակայությունը բացարձակապես զուրկ է կրոնական ենթատեքստից։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Պաղեստինը պաշտոնապես ճանաչելու Հայաստանի որոշման մեջ պետք է տեսնել մի քանի գործոն ՝ գլոբալ մերձապաղեստինյան միտումներից մինչև Իսրայելի դեմ դեմարշ և մահմեդական երկրների հետ էլ ավելի մերձենալու ձգտում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արևելագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Հայտնել ենք, որ
ՀՀ ԱԳՆ-ն հունիսի 21-ին հանդես է եկել Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ՝ ընդգծելով հավատարմությունը միջազգային իրավունքի, ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության և խաղաղ համակեցության սկզբունքներին: Երևանն անդրադարձել է Գազայի աղետալի վիճակին և շարունակվող հակամարտությանը ՝ այն համարելով միջազգային օրակարգի կարևորագույն հարցերից մեկը, որը պահանջում է լուծում:
Պետրոսյանը կարծում է, որ Գազայում իսրայելական բանակի ռազմական գործողությունները և խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերը միջազգային հանրության շրջանում առաջացրել են մոտեցման փոփոխություն պաղեստինա–իսրայելական հիմնախնդրի հետ կապված։
«Եթե նախկինում Պաղեստինի ճանաչման հարցն այդքան էլ արդիական չէր, ապա այժմ իրավիճակը բոլորովին փոխվել է։ Այն իրավիճակում, երբ Գազայի իրավիճակի կարգավորմանն ուղղված մեծ թվով երկրների դիվանագիտական ջանքերը հաջողության չեն հանգեցնում, Իսրայելի ծայրահեղական կառավարության վրա ճնշում գործադրելու ամենաարդյունավետ մեխանիզմը մնում է Պաղեստինի ճանաչումը»,–ասում է նա։
Արևելագետի խոսքով` Իսրայելին հասկացնում են, որ լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի ստեղծումը, տարածաշրջանային մեծ պատերազմ հրահրելու փորձերն անընդունելի են։ Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության անդամ, պետք է արտահայտեր իր հստակ դիրքորոշումը, ինչն էլ արել է։
Ինչ վերաբերում է Իսրայելին, մեր զրուցակիցը հավանական է համարում, որ Երևանն իր այս որոշմամբ ցանկանում է Իսրայելի լրացուցիչ ուշադրությունը հրավիրել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա` վեր հանելով Ադրբեջանին ցուցաբերվող անընդունելի ռազմական աջակցությունը և, իհարկե, հայ համայնքի նկատմամբ վարվող քաղաքականությունը Իսրայելի կողմից։
Ի՞նչ կտա Պաղեստինը ճանաչելը Հայաստանին
«Առաջին հերթին ՀՀ–ն` որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, իր սկզբունքային մոտեցումն է հայտնում այս լրջագույն հակամարտության հետ կապված, այսինքն անմասն չի մնում այս հիմնախնդրից։ Երկրորդը` կարևոր արձանագրում կլինի ՀՀ–ի և մի շարք մահմեդական երկրների, այդ թվում` մեր հարևանների հետ հարաբերություններում։ Պաղեստինի ճանաչումը կարող է նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները հարևան մահմեդական երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների հետ: Եվ հերթական անգամ կընդգծի Հայաստանի ռազմավարական մոտեցումը նման խնդիրների կարգավորման հետ կապված»,–ընդգծեց Պետրոսյանը։
Բացի դա, սա հերթական հնարավորությունն էր Հայաստանի համար` ցույց տալու, որ ՀՀ–ն երբեք նման կոնֆլիկտները չի դիտարկել կրոնական տեսանկյունից` այն, ինչ փորձում էին տասնամյակներ շարունակ ցույց տալ Թուրքիան ու Ադրբեջանը։
Միևնույն ժամանակ փորձագետը հիմքեր չի տեսնում կարծելու, որ Հայաստանի մերձապաղեստինյան քայլերը թույլ կտան լուրջ փոփոխություններ մտցնել Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում: Ինչպես հայտնի է, Անկարայի և Բաքվի՝ երկու ռազմավարական դաշնակիցների դիրքորոշումները փոքր-ինչ տարբերվում են պաղեստինյան հարցում։
Այս որոշումից հետո Պետրոսյանը ամենավտանգավոր խնդիրը համարում է Իսրայելի հայ համայնքի անվտանգության հարցը, որովհետև դա կարող է ավելի բորբոքել հատկապես ծայրահեղական, ազգայնական և կրոնական հակում ունեցող հրեաների շրջանում։
«Կարող են հակահայ տրամադրություններ բորբոքվել, այսինքն` հարձակումներ լինեն։ Ավելի մեծ մարտահրավեր, չեմ կարծում, թե կարող է առաջացնել ՀՀ–ի համար»,–հավելեց Պետրոսյանը` ընդգծելով, որ հնարավորություններն ավելի մեծ են, քան ռիսկերը։
Հավելենք, որ ՀՀ–ի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելն արդեն ողջունել են
Պաղեստինն ու
Թուրքիան։ Ինչ վերաբերում է Իսրայելի արձագանքին, ապա այդ երկիրը
Իսրայելում Հայաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ։ Ավելին` Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը
հայտարարել է, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։