https://arm.sputniknews.ru/20240619/sanvosjann-u-mvorgentaun-qnnarkel-en-hajastani-u-amn-i-mijev-ughigh-chverteri-harcy-77363837.html
Սանոսյանն ու Մորգենթաուն քննարկել են Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթերի հարցը
Սանոսյանն ու Մորգենթաուն քննարկել են Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթերի հարցը
Sputnik Արմենիա
Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ 19.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-19T21:07+0400
2024-06-19T21:07+0400
2024-06-19T21:10+0400
ամն
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
գնել սանոսյան
հայաստան
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77363233_0:145:1600:1046_1920x0_80_0_0_e968e779d391f29cef4b3cd4cf012279.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։ Անդրադարձ է արվել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջև բարեկամական և առևտրային կապերի խորացմանը։«Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր»,- տեղեկացնում են գերատեսչությունից։Սանոսյանը Մորգենթաուին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, ինչպես նաև նախագծի շրջանակներում սպասվող ենթակառուցվածքային ծրագրերը։Հանդիպման ընթացքում խոսվել է նաև մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո ստեղծված իրավիճակի մասին։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/13/77363233_161:0:1582:1066_1920x0_80_0_0_2589afaf323a6e056341a4b07616d023.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), գնել սանոսյան , հայաստան, չվերթ
ամն, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), գնել սանոսյան , հայաստան, չվերթ
Սանոսյանն ու Մորգենթաուն քննարկել են Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթերի հարցը
21:07 19.06.2024 (Թարմացված է: 21:10 19.06.2024) Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։ Անդրադարձ է արվել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջև բարեկամական և առևտրային կապերի խորացմանը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր»,- տեղեկացնում են գերատեսչությունից։
Սանոսյանը Մորգենթաուին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, ինչպես նաև նախագծի շրջանակներում սպասվող ենթակառուցվածքային ծրագրերը։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած
աղետից հետո ստեղծված իրավիճակի մասին։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։