https://arm.sputniknews.ru/20240619/mirzvojann-almatium-chi-masnakci-hapk-andam-erkrneri-artgvortsnakhararneri-khvorhrdi-nistin-77361329.html
Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Sputnik Արմենիա
Ղազախստանում անցկացվելիք նիստում հարցերի լայն շրջանակ է քննարկվելու։ 19.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-19T20:04+0400
2024-06-19T20:04+0400
2024-06-19T20:12+0400
արարատ միրզոյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ալմաթի
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2109/84/21098417_0:0:1600:901_1920x0_80_0_0_43f1d307605d9da45d427d43e7c0dc93.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:Նշենք, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, տարածաշրջանային իրավիճակը, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները և այլն։ Ակնկալվում է, որ խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ալմաթի
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2109/84/21098417_121:0:1545:1068_1920x0_80_0_0_c58976275b59dacd2b7b0347f0c93b2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալմաթի, ղազախստան
արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալմաթի, ղազախստան
Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
20:04 19.06.2024 (Թարմացված է: 20:12 19.06.2024) Ղազախստանում անցկացվելիք նիստում հարցերի լայն շրջանակ է քննարկվելու։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին «
Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, տարածաշրջանային իրավիճակը, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները և այլն։ Ակնկալվում է, որ խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: