00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատապարտելի է արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների ատելության խոսքը. հայտարարություն

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Հայաստանի և Արցախի օմբուդսմեններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը
Հայաստանի և Արցախի օմբուդսմեններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2024
Բաժանորդագրվել
Համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12–ին ԱԺ–ում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրանք նշում են, որ սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։
«Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ»,– ասված է հայտարարության մեջ։
Թաթոյանն ու Ստեփանյանը նշել են նաև, որ այս արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝ հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։
Բացի այդ, հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով` Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։
Համատեղ հայտարարության մեջ նաև հիշատակվում են նաև Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետнերի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, որոնց ձերբակալումներն ուղեկցվել են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ, առանց որևէ իրավական հիմքի։
Թաթոյանի ու Ստեփանյանի հիմնավորմամբ` համայնքապետների դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից` Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար։
Հիշեցնենք` հունիսի 13–ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ դատարանի որոշմամբ տնային կալանք կիրառվեց։ Նա 20 օրով կալանավորվել էր մայիսի 27–ին։ Սարգսյանը մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։
Լրահոս
0