https://arm.sputniknews.ru/20240616/hjd-gm-andam-gerasim-vardanjany-erku-amsvov-kalanavvorvel-e-77198780.html
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է
Sputnik Արմենիա
Նա մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ 16.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-16T12:39+0400
2024-06-16T12:39+0400
2024-06-16T12:53+0400
գերասիմ վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77172306_0:93:960:633_1920x0_80_0_0_cfe3eca43ab9c4247205a2fd5d781826.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ական Վասակ Նանյանը։Նշենք, որ դատական նիստը տեղի է ունեցել Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի։Երեկ` հունիսի 15–ին, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը քրեական վարույթի շրջանակում 11 անձի ձերբակալելու և կուսակցության գրասենյակներում խուզարկությունների ֆոնին ինքնակամ ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալվել էր։Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։ ՔԿ–ն հրապարակել էր միայն այդ անձանց սկզբնատառերը` Գ.Վ. և Վ.Դ.։ Ենթադրվում է, որ Գ.Վ.–ն հենց Գերասիմ Վարդանյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77172306_0:59:960:779_1920x0_80_0_0_7d354b63d1a0c708d50b4123c2ac36e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերասիմ վարդանյան
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է
12:39 16.06.2024 (Թարմացված է: 12:53 16.06.2024) Նա մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ական Վասակ Նանյանը։
Նշենք, որ դատական նիստը տեղի է ունեցել Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի։
Երեկ` հունիսի 15–ին, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը քրեական վարույթի շրջանակում 11 անձի ձերբակալելու և կուսակցության գրասենյակներում խուզարկությունների ֆոնին
ինքնակամ ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե,
ձերբակալվել էր։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։ ՔԿ–ն հրապարակել էր միայն այդ անձանց սկզբնատառերը` Գ.Վ. և Վ.Դ.։ Ենթադրվում է, որ Գ.Վ.–ն հենց Գերասիմ Վարդանյանն է։