https://arm.sputniknews.ru/20240614/putinn-arajarkel-e-anvtangutjan-nvor-hamakarg-steghtsel-evrasiajum-77122325.html
Պուտինն առաջարկել է անվտանգության նոր համակարգ ստեղծել Եվրասիայում
Պուտինն առաջարկել է անվտանգության նոր համակարգ ստեղծել Եվրասիայում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ղեկավարը ԱԳՆ-ին հանձնարարել է առավելագույնս աջակցել եվրասիական անվտանգության նոր համակարգի ձևավորման վերաբերյալ միջազգային... 14.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-14T14:11+0400
2024-06-14T14:11+0400
2024-06-14T14:13+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77122144_0:0:1280:720_1920x0_80_0_0_ec9b7b8db79bfa1300fa50a7b123a792.jpg
Եվրասիական մայրցամաքում անվտանգության նոր կառույց է պետք։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։«Կարծում ենք, որ եկել է Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի շուրջ լայն քննարկում սկսելու ժամանակը։ Ընդ որում` հեռանկարում պետք է գործը տանել այն ուղղությամբ, որ եվրասիական տարածաշրջանում աստիճանաբար դադարեցվի արտաքին տերությունների ռազմական ներկայությունը», - ասել է նա։Պուտինի խոսքով` անվտանգության այդ համակարգը պետք է բաց լինի Եվրասիայի բոլոր երկրների համար։««Բոլորի համար» նշանակում է, որ եվրոպական, ՆԱՏՕ-ի երկրների համար, անշուշտ, նույնպես», - ասել է Պուտինը։Արևմուտքը լսել է այլ երկրներ ՌԴ-ի զենքի հնարավոր մատակարարման մասին Պուտինի խոսքը. ԼավրովԴրա համար, նրա խոսքով, պետք է երկխոսություն հաստատել պոտենցիալ մասնակիցների հետ։«Եթե Եվրոպան ուզում է իրեն պահել որպես զարգացման ինքնուրույն կենտրոններից մեկը, ապա անպայման պետք է լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ։ Եվ գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք դրան», – ավելացրել է Պուտինը՝ հիշեցնելով, որ այդ մասին խոսել են Շառլ դը Գոլը և Հելմուտ Կոլը։Ռուսաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ այդ ժառանգությանը կվերադառնան եվրոպացի քաղաքական գործիչների նոր սերունդները, քանի որ աշխարհում տեղի են ունենում խորքային համակարգային փոփոխություններ, և դա լավատեսություն է ներշնչում ։«Բազմաբևեռության, միջազգային գործերում բազմակողմանիության սկզբունքների հաստատումը, ներառյալ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, լայն ներկայացուցչականությունը, թույլ է տալիս միասին լուծել ամենաբարդ խնդիրները ընդհանուր շահի համար», – ասել է Պուտինը:Նրա խոսքով՝ եվրասիական անվտանգության համակարգը պետք է ներառի տնտեսական, աղքատության հաղթահարման և սոցիալական այլ հարցեր:Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում. Պուտին
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77122144_170:0:1130:720_1920x0_80_0_0_bcdef20b825ef4d88620b8d043443cfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, видео, տեսանյութ, տեսանյութեր, եվրոպա
ռուսաստան, վլադիմիր պուտին, видео, տեսանյութ, տեսանյութեր, եվրոպա
Պուտինն առաջարկել է անվտանգության նոր համակարգ ստեղծել Եվրասիայում
14:11 14.06.2024 (Թարմացված է: 14:13 14.06.2024) Ռուսաստանի ղեկավարը ԱԳՆ-ին հանձնարարել է առավելագույնս աջակցել եվրասիական անվտանգության նոր համակարգի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանավորվածություններին:
Եվրասիական մայրցամաքում անվտանգության նոր կառույց է պետք։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում ենք, որ եկել է Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի շուրջ լայն քննարկում սկսելու ժամանակը։ Ընդ որում` հեռանկարում պետք է գործը տանել այն ուղղությամբ, որ եվրասիական տարածաշրջանում աստիճանաբար դադարեցվի արտաքին տերությունների ռազմական ներկայությունը», - ասել է նա։
Պուտինի խոսքով` անվտանգության այդ համակարգը պետք է բաց լինի Եվրասիայի բոլոր երկրների համար։
««Բոլորի համար» նշանակում է, որ եվրոպական, ՆԱՏՕ-ի երկրների համար, անշուշտ, նույնպես», - ասել է Պուտինը։
Դրա համար, նրա խոսքով, պետք է երկխոսություն հաստատել պոտենցիալ մասնակիցների հետ։
«Եթե Եվրոպան ուզում է իրեն պահել որպես զարգացման ինքնուրույն կենտրոններից մեկը, ապա անպայման պետք է լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ։ Եվ գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք դրան», – ավելացրել է Պուտինը՝ հիշեցնելով, որ այդ մասին խոսել են Շառլ դը Գոլը և Հելմուտ Կոլը։
Ռուսաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ այդ ժառանգությանը կվերադառնան եվրոպացի քաղաքական գործիչների նոր սերունդները, քանի որ աշխարհում տեղի են ունենում խորքային համակարգային փոփոխություններ, և դա լավատեսություն է ներշնչում ։
«Բազմաբևեռության, միջազգային գործերում բազմակողմանիության սկզբունքների հաստատումը, ներառյալ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, լայն ներկայացուցչականությունը, թույլ է տալիս միասին լուծել ամենաբարդ խնդիրները ընդհանուր շահի համար», – ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ եվրասիական անվտանգության համակարգը պետք է ներառի տնտեսական, աղքատության հաղթահարման և սոցիալական այլ հարցեր: