00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի ՀՀ փոխանցումների առումով 50 երկրների ցանկում Ադրբեջանը չկա. Գալստյան

© Sputnik / Asatur YesayantsՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2024
Մարտին Գալստյան
Բաժանորդագրվել
Գալստյանն այս հարցին պատասխանեց ՔՊ–ական պատգամավորի խնդրանքով, որին «ոգեշնչել» էր ընդդիմադիր գործընկերը:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ադրբեջանը չկա այն 50 երկրների ցանկում, որտեղից դրամական փոխանցումներ են արվում դեպի Հայաստան։ Այսօր խորհրդարանում այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։
Ավելի վաղ նման հարցով ԿԲ–ին էր դիմել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշել էր, որ վերջին շրջանում մեծ թվով տրանսֆերտներ են կատարվել Ադրբեջանից դեպի Հայաստան։
«Մենք վարում ենք Հայաստան եկած տրանսֆերտների 50 խոշոր երկրների վիճակագրությունը, և առաջին 50-ի մեջ Ադրբեջանը չկա։ Եթե առաջին 50-ի մեջ Ադրբեջանը չկա, տրամաբանական շղթան շարունակելով` կարող ենք ասել` կա՛մ գումարները չափազանց փոքր են, կա՛մ ընդհանրապես չկան։ Ես հիշում եմ` տարիներ առաջ մեծ աղմուկ եղավ, մենք ուսումնասիրություն արեցինք, պարզվեց` մեկ փոխանցում էր եղել` միջազգային մի կազմակերպություն Ադրբեջանից Հայաստան, թե Հայաստանից Ադրբեջան փոխանցում էր արել։ 30 հազար եվրոյի պատմություն էր»,– ասաց Գալստյանը։
Նշենք, որ ԿԲ-ի կողմից հրապարակվող նշված ցանկի համաձայն` 2023 թվականին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալով 50-րդ տեղում է Եգիպտոսը (568 000 դոլար), իսկ Հայաստանից կատարվող փոխանցումների ծավալով` օֆշորային գործարքներով հայտնի Մեն կղզին (61 000 դոլար)։ Ադրբեջանն այդ ցուցակում չի հայտնվել ո՛չ 2023-ին, ո՛չ էլ նախորդ տարիներին։
Ժամանակ է պետք. ԿԲ նախագահը` ՀՀ–ի վրա հակառուսական նոր պատժամիջոցների ազդեցության մասին
Լրահոս
0