00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի որդեգրած հակառուսական կեցվածքն ավելացնում է սպառնալիքների շրջանակը. Այվազյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ
Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2024
Բաժանորդագրվել
Նախկին արտգործնախարարի կարծիքով` ռազմավարական հեռանկարների մասով պետք է շատ լուրջ, հետևողական և համբերատար աշխատանք տանել ՌԴ–ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Հայաստանի իշխանությունների որդեգրած ընդգծված հակառուսական կեցվածքը միայն ավելացնում է ՀՀ–ի սպառնալիքների շրջանակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
© Sputnik / Andranik GhazaryanԱրա Այվազյան
Ара Айвазян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Արա Այվազյան
Նախկին արտգործնախարարը նշեց` ինչպես հավերժական թշնամիներ չեն լինում, դաշնակիցները ևս հավերժական չեն լինում, շահերի փոփոխություններ են լինում, և պետք է կարողանալ այդ շահերը համադրել։
Իր փորձից ելնելով` Այվազյանը համոզմունք հայտնեց, որ պետք է և կարելի է շարունակել երկխոսել Ռուսաստանի Դաշնության հետ։
«Մեծ տերություններն իրենք էլ են շատ անգամ սխալվում, բայց այդ սխալներն այդքան ցավագին չեն իրենց վրա անդրադառնում, ինչպես փոքր երկրների վրա։ Ես կարծում եմ` ռազմավարական հեռանկարների մասով պետք է շատ լուրջ, հետևողական և համբերատար աշխատանք տանել ՌԴ–ի հետ»,–ասաց Այվազյանը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում օբյեկտիվ հիասթափություն կա ՌԴ կեցվածքից, բայց այնուհանդերձ նկատեց, որ Ռուսաստանում և՛ ակադեմիական շրջանակներում, և՛ մասնագիտական շրջանակներում արթնանում է այն մտահոգությունը, որ իրավիճակը կարող է անդառնալիության հասնել։ Իսկ անդառնալիության կետին չհասնելու համար, Այվազյանի համոզմամբ, շատ վճռական կամք է անհրաժեշտ։
«Որոշ շրջանակներ այժմեական ինչ–որ խնդիրների լուծումը, որոնք ունեն տակտիկական բնույթ, շփոթում են ստրատեգիական հեռահար նպատակների հետ»,–հավելեց նա։
«Ավելի տրամաբանական կլիներ նշել այդ երկրները»․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով և դիվանագիտական նոտաներով։
Այդ հարաբերություններում լրացուցիչ լարվածություն է մտցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ առնվազն 2 երկիր օգնել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Ադրբեջան կատարած այցի ընթացքում Բելառուսի նախագահի հնչեղ հայտարարությունները։ Լուկաշենկոն, դիմելով Ալիևին, մարտական գործողություններն անվանել էր «ազատագրական պատերազմ»:
Լրահոս
0